Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտբոլային հանդիպում ՀՀ Ազգային ժողովի և հայաստանյան լրատվամիջոցների հավաքականների միջև

Հոկտեմբեր 02,2014 16:51

Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 17:00-ին, Երևանի «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա ֆուտբոլային հանդիպում ՀՀ Ազգային ժողովի և հայաստանյան լրատվամիջոցների հավաքականների միջև:

ՀՀ Ազգային ժողովի հավաքականը հանդես կգա հետևյալ կազմով.
1. Աղաբաբյան Աշոտ – ԱԺ պատգամավոր (թիմի ավագ)
2. Ավագյան Կարեն – ԱԺ պատգամավոր
3. Բաբայան Արմեն – ԱԺ պատգամավոր
4. Բադոյան Էդուարդ – ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչություն
5. Թովմասյան Հրայր – ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
6. Թորոսյան Շիրակ – ԱԺ պատգամավոր
7. Ղասաբօղլյան Արմեն – ԱԺ նախագահի խորհրդական
8. Մինասյան Արծվիկ – ԱԺ պատգամավոր
9. Մինասյան Էրիկ – ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ
10. Նահապետյան Կորյուն – ԱԺ պատգամավոր
11. Նասալյան Արմեն – ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչություն
12. Շարմազանով Էդուարդ – ԱԺ փոխնախագահ
13. Սահակյան Հովհաննես – ԱԺ պատգամավոր
14. Սամվելյան Արբակ – ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչություն
15. Սարգսյան Հայկ – ԱԺ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ
16. Քեֆիլյան Սարգիս – ԱԺ պատգամավորի օգնական
17. Ֆարմանյան Սամվել – ԱԺ պատգամավոր

Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովի հավաքականը մարզում է «Արարատ» ֆուտբոլային ակումբի լեգենդար խաղացող Բաբկեն Մելիքյանը:

Ազգային ժողովի հավաքականին մարզադաշտում կաջակցեն ԱԺ նախագահը, ԱԺ պատգամավորներ և աշխատակազմի ներկայացուցիչներ:

ԶԼՄ-ների ընտրանու կազմում հանդես կգան Mediamax.am, News.am, Sport.am կայքերի, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի, «Հ1», «Արմենիա» եւ «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությունների, Հանրային ռադիոյի եւ այլ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: ԶԼՄ-ների թիմի մարզիչը մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանն է:
Այս խաղով թիմերն իրենց աջակցությունն են հայտնում Հայաստանի ազգային հավաքականին, որը հոկտեմբերի 11-ին Երեւանում ընդունելու է Սերբիայի ընտրանուն:

Մուտքն ազատ է:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031