Լրահոս
Օրվա լրահոսը

Մետրոպոլիտենի աշխատակիցների գործով դատական նիստը հետաձգվեց

Հոկտեմբեր 02,2014 18:20

 

Պատճառը՝ դատարանի ծանրաբեռնվածությունն էր

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է տեղի ունենար «Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի» նախկին աշխատակիցների գործով դատական նիստը: Սակայն 45 րոպե սպասելուց հետո կողմերին տեղեկացրեցին, որ ծանրաբեռնվածության պատճառով դատական նիստը հետաձգվում է, հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 10-ին:

Հիշեցնենք՝ «Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի արդեն նախկին աշխատակիցներ Գագիկ Գալստյանը, Սեւակ Հովհաննիսյանը եւ Անդրանիկ Գեւորգյանը հունվար ամսին ազատվել են աշխատանքից: Եվ հիմա դատարանում իրենք վիճարկում են աշխատանքից ազատման հրամաններն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքը վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումարները վճարելու հարցերը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031