Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուրախ եմ, որ կրկին այստեղ եմ». Շառլ Ազնավուրը վաղը համերգ կտա Մոսկվայում. РИА Новости

Հոկտեմբեր 02,2014 19:17

Ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրն իր համաշխարհային շրջագայության շրջանակներում համերգ կտա Մոսկվայում՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Համերգը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին «Կրոկուս Սիթի Հոլ»-ում:

«Ուրախ եմ որ կրկին Մոսկվա եմ եկել, ու ամեն անգամ այսպես եմ ասում, երբ գալիս եմ այստեղ», – խոստովանել է Ազնավուրը համերգին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Խոսելով իր ենթադրյալ վերջին համերգային շրջագայության մասին, Ազնավուրը կրկին հիշեցրել է, որ ինքը պատրաստվում է լինել առաջին երգիչը, որը բեմում կլինի 100 տարեկանում:

Նա հավաստիացրել է, որ ֆիզիկապես լավ վիճակում է, քանի որ կարողանում է իրեն զսպել որոշակի բաներից. «Սպորտով ես չեմ զբաղվում, սակայն չափավոր խմում եմ ու այլևս չեմ ծխում ու հեռու եմ մնում այն բաներից, որոնք 50 տարեկանից հետո ավելի լավ է չանել: Ամեն մարդ իր ներսում պետք է հավասարակշռություն գտնի: Պետք է ինքնատիրապետել սովորել ու «դուրս չգալ ափերից», բացի չափազանց բացառիկ դեպքերից», – ասել է նա՝ նշելով, որ իր կյանքի երջանկության գաղտնիքը երջանիկ ընտանիք ունենալու մեջ է:

«Ես ցանկանում եմ, որ իմ տարիքի բոլոր մարդիկ իմ պես ակտիվ լինեն», – եզրափակել է շանսոնյեն:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031