Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Անմեղության կանխավարկածը խախտող նախագահը հանցագործ է». Դատապարտում են Սերժ Սարգսյանին

Հոկտեմբեր 03,2014 12:21

Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի, Շանթ Հարությունյանի եւ ընկերների՝ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց այս պահին բողոքի ակցիա է սկսվել:

«Մենք բոլորս ենք բանտարկյալներ, ապրում ենք Հայաստան քրեակատարողական հիմնարկում: Հայաստանի չգրված օրենքները ամբողջությամբ առաջնորդվում են գողական օրենքներով: Գիտենք՝ ովքեր են այդ գողերը, ու նրանք ամոթ ու թասիբ չունեն՝ Սերժ Սարգսյանից սկսած մինչեւ իր կառավարությունը: Նրանք գողանում են ամեն ինչ: Այնքան են լկտիացել, որ ուզում են գողանալ նույնիսկ Շանթ Հարությունյանի որդու ազատությունը, բայց մենք լավ ենք հիշում Լիսկայի դեպքերը: Բուդաղյանները, երբ բողոքարկում էին կատարվածը, պարզապես ասվեց, որ Լիսկան պաշտպանվել է, եւ Լիսկան այդ ամբողջ ընթացքում քնած է եղել ու չի մասնակցել, բայց տեսագրություններում երեւում է, որ մասնակցել է սպանությանը»,- ասաց ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը:

Նա անդրադարձավ նաեւ վերջերս ԱՄՆ-ում Շանթ Հարությունյանի եւ ընկերների վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությանը ու պնդեց, որ նախագահը խախտել է անմեղության կանխավարկածը. «Երբ նրան հարցրին՝ ինչու բաց չեք թողնում քաղբանտարկյալներին, նա պատասխանեց, որ Շանթն ու տղաները հանցագործներ են: Այսպիսով, նա երկու խախտում արեց, խախտեց անմեղության կանխավարկածը եւ սահմանադրության 49-րդ հոդվածը»:

Հավաքվածները իրենց հետ պատառներ են բերել՝ «Ազատություն Հայաստանին, ազատություն՝ քաղբանտարկյալներին», «Անմեղության կանխավարկածը չճանաչող նախագահը հանցագործ է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Սերժ ունեցող, հանդուրժող ազգը կորցրել է իր լինելիությունը:Եթե մի լարախաղաց մի ողջ ազգի առաջ խաղացնում է մի ազգի, ուրեմն էդ ազգը մի մետաղալար է:Ազգ լիներ այդպես չէր լինի:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031