Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Խառատյան. «Գաղութային բոլոր երկրները գաղութատիրոջ լեզվով պետք է խոսեն»

Հոկտեմբեր 07,2014 13:09

Նախախորհրդարանի անդամ Հրանուշ Խառատյանը հոկտեմբերի 10-ի Եռյակի հանրահավաքից առանձնապես սպասելիքներ չունի, ո’չ Նախախորհրդարանը պաշտոնապես, ո’չ էլ ինքը հանրահավաքին չեն մասնակցելու, սակայն, ասաց, որ Նախախորհրդարանի անդամներից ոմանք ներկա կլինեն: Պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ այս մասին ասաց տիկին Խառատյանը, նշելով, որ Եռյակի անդամները շատ պասիվ են Հայաստանի արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերում: Ըստ տիկին Խառատյանի հնարավոր է երկուսն են դրա պատճառը. «Կամ նրանք ինչ որ բան գիտեն, մենք չգիտենք կամ նրանց ուժը հերիքում է այսքանի համար»:

Նրա կարծիքով, գուցե Եռյակը միայն իշխանափոխության հարց է իր առաջ դրել:
Հրանուշ Խառատյանի համոզմամբ, իշխանությունը քրեական տարրերով լցնելը հասարակական մթնոլորտի վատթարացման կտանի, արտագաղթը կավելացնի:
Տիկին Խառատյանը վերջերս, ծանոթանալով պատմական որոշ փաստաթղթերի, հայտնաբերել է, որ ոչ թե «Կարմիր բանակն է մտել Իջեւան», այլ` թուրք բոլշեւիկները: Եվ այդ մասին հենց նրանք էլ հաղորդել են իրենց գործընկեր ռուս բոլշեւիկներին:
Ըստ նրա, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը ոչ մի «լավ բանի» չի բերի եւ ինչպես տարիներ առաջ Հայաստանը բռնի կերպով ռուսաստայանացվել է, այնպես էլ հիմի է նույն բանն արվում:

Տիկին Խառատյանի խոսքերով, չի բացառվում, որ որոշ ժամանակ անց, ԵՏՄ-ից Ղազախստանն ու Բելառուսը դուրս գան եւ մնա Ռուս-հայկական միություն:
Ինչ վերաբերում է մեր երկրում, ԵՏՄ-ով պայմանավորված, ռուսաց լեզվի տարածմանը, ապա տիկին Խառատյանն ասաց. «Գաղութային բոլոր երկրները գաղութատիրոջ լեզվով պետք է խոսեն»:

Պատմական փաստաթղթերում տիկին Խառատյանը կարդացել է, որ այն ժամանակ էլ Ռուսաստանի իշխանությունները մեր երկրի մի մասը հանձնելով թուրքերին, հրահանգել են, որ Ռուսաստանի տարածքում որեւէ մեկը չհամարձակվի թուրքերի նկատմամբ բացասական վերաբերմունք ունենա. «Հիմի էլ Հայաստանը Ռուսաստանին բռնակցելու այս հարցը ՀՀ իշխանությունների հետ համաձայնեցրած է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031