Լրահոս
Օրվա լրահոսը

Ալի Աբասովը Սարգսյան-Ալիեւ հանդիպումից ակնկալիքներ չունի

Հոկտեմբեր 07,2014 21:43

Սեպտեմբերի 27-ին Վրաստանի Թեքալի գյուղում կայացած հասարակական լսումների ժամանակ Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության , սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի բաժնի վարիչ Ալի Աբասովին հարցրեցինք հոկտեմբերի երկրորդ կեսին Ֆրանսիայում կայանալիք Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումից ակնկալիքների մասին:

Նա ասաց, որ երկու երկրների ղեկավարների  նախորդ հանդիպումների փորձից ելնելով՝ տեսնում են, որ այդ հանդիպումները հաճախ կրում են քարոզչական նպատակներ,որպեսզի կողմերը բարձրաձայնեն իրենց դիրքորոշումների մասին, շատ հազվադեպ է նման հանդիպման ժամանակ ինչ-որ փաստաթուղթ ստորագրվում:

Ա. Աբասովի խոսքերով, որպեսզի այդ հանդիպումն արդյունավետ լինի,պետք է լինի հաստատված ձեւաչափ, պետք է քննարկվեն որոշակի փաստաթղթեր: Նա ասաց,որ երկու երկրների ղեկավարների հանդիպումները տեղի են ունենում առանց արձանագրության եւ առանց քննարկման կոնկրետ թեմաների: Ադրբեջանցի քաղաքագետը կարծում է,որ հոկտեմբերին տեղի կունենա Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների պարզապես հերթական հանդիպումը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031