Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի ռուս ճարտարապետների բաց նամակը «Զվարթնոց» օդանավակայանի մասին

Հոկտեմբեր 10,2014 16:50

Մեծարգո Սերժ Ազատի,

DOCOMOMO international (շինությունների, տեսարժան վայրերի և քաղաքաշինության օբյեկտների փաստագրման և կոնսերվացիայի Ժամանակակից շարժման միջազգային ոչ կառավարական կազմակերպություն) Ռուսաստանի բաժանմունքը տեղեկություն է ստացել 1980 թ ականավոր հայ ճարտարապետներ Ա. Թարխանյանի, Ս. Խաչիկյանի, Լ. Չերկեզյանի, Ժ. Շեխլյանի և կոնստրուկտոր Ս. Բաղդասարյանի նախագծով կառուցված «Զվարթնոց» օդանավակայանի շինության պատրաստվող քանդման մասին։ Ռուսաստանի և աշխարհի ճարտարապետական հանրությունը ծայրահեղ մտահոգված է իրադարձությունների այդպիսի զարգացման հնարավորությունից։
«Զվարթնոց» օդանավակայանը ոչ միայն հանդիսանում է Երևանի և ընդհանրապես Հայաստանի խորհրդանիշը, բայց և ներկայացնում է իրենից «սովետական մոդեռնիզմի» ժամանակաշրջանի առանձնահատուկ գլուխգործոց, որի հանդեպ հետաքրքրությունը աճում է այսօր ողջ աշխարհում։

D2
«Զվարթնոց» օդանավակայանը, անկասկած, XX դարի ճարտարապետների մեծագույն նվաճումներից մեկը՝ ստացել է ողջ աշխարհում ճարտարապետության ոլորտի մասնագետների բացարձակ և արժանի ճանաչումը, դրա նախագիծը բազմիցս հրապարակվել է ժամանակակից ճարտարապետության ամենահետաքրքիր կառույցների թվում։ Բացի այդ, դրա առանձնահատուկ, անալոգ չունեցող շինությունը լայն և արժանի հաջողություն է վայելում և մասնագիտական հանրությունից դուրս։
«Զվարթնոց» օդանավակայանը, որը տեղակայված է հայկական հողում և պատկանում է հայկական ճարտարապետական հանճարին, այսօր անկասկած մտնում է ողջ մարդկությանը պատկանող ճարտարապետական և մշակութային ժառանգության ոսկե ֆոնդի մեջ։ Հայ ճարտարապետների ներդրումը Ժամանակակից շարժման համաշխարհային ճարտարապետության մեջ անառարկելի է, և նշված կառույցը լավագույն կերպով այն արտահայտում է։

Կարևոր է նաև նշել, որ «Զվարթնոց» օդանավակայանի տերմինալի նման համալիրները հոյակապ կերպով ադապտացվում են և վերասարքավորվում են նոր պահանջների և պայմանների համաձայն, ինչի օրինակները կան ողջ աշխարհում։
Խնդրում ենք Ձեզ բոլոր հնարավոր միջոցները ձեռք առնել այդ շինության պահպանման համար, որի արժեքը ժամանակակիցների և սերունդների համար անառարկելի է։

Անկեղծ հարգանքով,
Վլադիմիր Շուխով, DOCOMOMO Ռուսաստանի նախագահ
Նիկոլայ Վասիլյեվ , DOCOMOMO Ռուսաստանի Գլխավոր քարտուղար
Նատալյա Դուշկինա, ՄԱՐԽԻ պրոֆեսոր, ճարտարապետության պատմաբան, ICOMOS Համաշխարհային ժառանգության հարցերով փորձագետ, Ռուսաստանի Մշակույթի նախարարության մշակութային ժառանգության հարցերով դաշնային գիտա-մեթոդիկ խորհրդի անդամ
Ելենա Օվսյաննիկովա, ՄԱՐԽԻ պրոֆեսոր, Ռուսաստանի Մշակույթի նախարարության մշակութային ժառանգության հարցերով դաշնային գիտա-մեթոդիկ խորհրդի անդամ
Աննա Բրոնովիցկայա, ՄԱՐԽԻ դոցենտ, «Պրոյեկտ. Ռոսսիա» ամսագրի խմբագիր, Ռուսաստանի Մշակույթի նախարարության մշակութային ժառանգության հարցերով դաշնային գիտա-մեթոդիկ խորհրդի անդամ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031