Լրահոս
Օրվա լրահոսը

Նորա Բադալյանը Մարիա Ստյուարտ կխաղա Գերմանիայում

Հոկտեմբեր 17,2014 21:20

Դերասանուհի Նորա Բադալյան- նկարիչ Ստեփան Վերանյան զույգին բնորոշ է առանց կաղապարների, ստեղծարար մտածողությունը: Նրանց  համատեղ ջանքի արդյունքը՝ «Մարիա Ստյուարտ»  ինտերակտիվ մոնոներկայացումն ըստ Շիլլերի, եւս բացառություն չէր այդ առումով: Բեմադրության եւ երաժշտության հեղինակը Նորա Բադալյանն է, ինստալյացիան՝ Ստեփան Վերանյանինը:

Զույգը «Մարի Ստյուարտը» կներկայացնի նոյեմբերի 8-15-ը կայանալիք Թեսփիսի մոնոներկայացումների փառատոնին (Գերմանիա):

nerkayacum3

Aravot.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմեց, որ ներկայացումը խաղացել են երկու տարի առաջ «Արմմոնո» մոնոներկայացումների փառատոնի շրջանակներում, հենց այդ ժամանակ էլ գերմանական փառատոնի տնօրեն Յոլանտա Սուտովիցը  հավանել է  այն ու հրավիրել իրենց բիենալեին: Նույն միջոցառմանը կմասնակցի նաեւ Նարինե Գրիգորյանը՝ ըստ Նատալի Ֆիլյոնի՝ Տիկնիկային թատրոնում բեմադրված «Բանաստեղծություն «Դզին» մոնոներկայացմամբ:

Նորա Բադալյանը հավելեց, որ «ՄարիաՍտյուարտը» հիմնված է տեքստի եւ լեզվի վրա, իսկ առաջատար հերոսներն են՝ ձայնը, լույսը եւ  հնչյունները: Ինքը կխաղա փառատոնի վերջին օրը, իսկ ներկայացման վայրը նախկին բունկեր է՝ կառուցված 40-ականներին, որն այժմ վերածվել է մշակութային կենտրոնի: Դերասանուհու համոզմամբ, այն ճիշտ ընտրված վայր է՝ Մարի Ստյուարտի տառապանքն ու ապրումները փոխանցելու  ու  մոնոներկայացման ուղերձը տեղ հասցնելու համար:

Ներկայացման մեջ հնչում է հայերեն, քանի որ փառատոնի կազմակերպիչները ցանկացել են, որ ազգությամբ հայ դերասանուհին հայերենովխաղա, ֆրանսերեն կտորները հենց Մարիա Ստյուարտի սոնետներից են, լատիներեն կա, որովհետեւ ինքը կաթոլիկ է եղել, անգլերեննէլթագուհու մայրենի լեզուն էր:

Դերասանուհու առաջարկով գերմաներեն կտոր կա, որովհետեւ փառատոնը Գերմանիայում է:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031