Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւ մ են փորձել հավաքագրել  Ադրբեջանի հատուկ ծառայությունները

Հոկտեմբեր 19,2014 00:40

Հոկտեմբերի 17-ին, ժամը 22-ին   Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակել  «Սարդոստյան» հաղորդումը: Հաղորդումը դիտողների վկայությամբ` դրանում խոսվել է  նաեւ Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից Նոյեմբերյանի  տարածաշրջանի Դեբեդավանի  բնակչուհի  Ռիտա Երեմովնային ներկայացված  լրտեսական առաջարկի մասին:

Ըստ այդմ՝Ռիտան   պետք է Ադրբեջանի հատուկ ծառայություններին տեղեկություններ   հաղորդեր Հայաստանի   զորամասերի տեղակայման մասին:  Մենք ցանկացանք տեղեկություններ իմանալ, թե ով է Ռիտա Երեմովնան:

Դեբեդավանից տեղեկացանք, որ 1977թ. ծնված  Ռ.  Երեմովնան  Ադրբեջանի  Կուտկաշենի  շրջանի  Սուլթան  Նախու գյուղից  Վրաստանին սահմանակից Դեբեդավան է տեղափոխվել 11 տարեկան հասակում, ունի 2 երեխա, տղան 6-րդ դասարանում է սովորում, աղջիկը՝ մանկապարտեզում: Ռ. Երեմովնան մեզ հայտնեց, որ ինքը նախկինում Բագրատաշենի շուկա բեռներ է տեղափոխել:  Նրա խոսքերով ՝ 2 տարի առաջ Մառնեուլի քաղաքում   ադրբեջանցի մի տղամարդ (որի անունը ինքը չգիտի) առաջարկել է իր  հետ սեռական կապ  ունենալ, նաեւ Հայաստանի մասին  տեղեկություններ հաղորդել, սակայն ինքը հրաժարվել է, այդ մասին Ռիտան  հայտնել է  Հայաստանի  սահմանապահ զինվորականներից մեկին, որի հետ մտերմիկ առնչություն   է ունեցել:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031