Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ վերնախավը Հառիճում անակնկալի բերեց Հովակիմ Սրբազանին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 19,2014 23:02

Ինչպես տեղեկացրել ենք,   այսօր Շիրակի մարզի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ  ու ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ֆինանսավորմամբ  Հառիճի վանական համալիրի բակում  անցկացվեց  հոգևոր երաժշտության  փառատոն, որը նվիրված էր  Հայոց ցեղասպանության 100-ամյակին ու  հայ մեծանուն երգահան Կոմիտաս Վարդապետի ծննդյան  145-ամյակին: Այստեղ է երկար տարիներ ստեղծագործել Կոմիտասը` 1904 թվականին հենց Հառիճում  ստեղծելով  առաջին մեծ երգչախումբը:

Վարդապետին մեծարելուց, նրա ստեղծագործություններից շատերը կատարելուց հետո, մասնակիցները անակնկալի բերեցին Արթիկի  թեմի առաջնորդ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հովակիմ Մանուկյանին:

IMG_4079Շիրակի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ   Գոռ Մարգարյանը, ամփոփելով փառատոնը ու մեկ անգամ ևս հիշեցնելով կազմակերպիչների անունները, հայտնեց, որ միջոցառման կազմակերպմանը աջակցել է  նաև Արթիկի թեմը և այսօր թեմի առաջնորդի ծնունդն է: Հովակիմ Սրբազանը անկանկալի եկավ, այդ վայրկյանին նրան մոտեցավ Շիրակի  ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը, փաթաթվեց Սրբազանին, համբուրեց ու շնորհավորեց նրան: Փառատոնի մասնակիցները սկսեցին  երգել  «Happy birthday to you», այնուհետ երգչախմբերի անդամները լուսանկարվեցին նրա հետ: Նշենք, որ այսօր լրացավ Սրբազանի 38-ամյակը:

Մանրամասները` տեսանյութում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մամիկոն says:

    Շնորհավոր տարեդարձ Վարդապետ, Աստված ձեզ առաջնորդ և օգնական:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031