Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ ՀՀՖ նախագահի գավաթի խաղարկությունը

Հոկտեմբեր 20,2014 10:41

Հոկտեմբերի 17-19-ը Երևանում ընթանում էր «Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթը»: Նախագահ Արթուր Հովհաննիսյանը՝ իր նախագահության հենց առաջին օրվանից հրաձգություն մարզաձևն ուղղորդել է այն ճանապարհով, որը տարավ դեպի միջազգային մրցաշարեր, աշխարհի, Եվրոպայի առաջնություններ, նույնիսկ մարզական ամենաբարձր գագաթը Օլիմպոսը և հայ հրաձիգներն այդ մրցաշարերից վերադարձան բազմաթիվ մեդալներով:

Ֆեդերացիայի նախագահի կողմից մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներն արժանացել են մեդալի և դիպլոմի, չեմպիոններն էլ գավաթի: Հանրապետությունում սպորտը զարգացնելու համար արժեքավոր հուշանվերներով են պարգևատրվել մարզադպրոցների տնօրեններն ու միջազգային մրցաշարերում հաղթանակած մարզիկների անձնական մարզիչները: Հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանն էլ, ի նշան երախտիքի, հրաձիգների անունից հաջողության խորհրդանիշ նալ է հանձնել նախագահին: Մրցաշարի փակման արարողությանը ներկա է եղել նաև Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը: Նա ևս պարգևատրել է համայնքի բնակիչ, աշխարհի առաջնության մեդալակիր մարզիկներին՝ հանձնելով պատվոգրեր և հուշանվերներ:

Վերջին տարիներին հրաձիգների արդյունքները փաստում են, որ հանրապետությունում զարգանում է մարզաձևը և«Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթ»-ին մասնակցում էին Հայաստանի ուժեղագույն հրաձիգները,որոնք ընդհանուր թվով կազմում էին 56 հոգի` Հրաձգության հանրապետական մարզադպրոցից, Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցից և Գյումրու քաղաքապետարանի հրաձգության դպրոցից:

Հաղթող են ճանաչվել.
10մ օդամղիչ ատրճանակ, տղամարդկանց վարժություն
1 տեղ Սևակ Արշակյան
2 տեղ Նորայր Առաքելյան
3 տեղ Զավեն Իգիթյան

10մ օդամղիչ ատրճանակ, կանանց վարժություն
1 տեղ Լուսինե Սիմոնյան
2 տեղ Նինա Թորոսյան
3 տեղ Էլմիրա Կարապետյան

10մ վազող թիրախ, տղամարդկանց վարժություն
1 տեղ Ռազմիկ Մինասյան
2 տեղ Շանթ Սարգսյան
3 տեղ Արթուր Պետրոսյան

10մ վազող թիրախ, կանանց վարժություն
1 տեղ Լիլիթ Մկրտչյան
2 տեղ Լաուրա Ավետիսյան
3 տեղ Գոհար Հարությունյան

10մ օդամղիչ հրացան , տղամարդկանց վարժություն
1 տեղ Հրաչիկ Բաբայան
2 տեղ Հայազ Քանքանյան
3 տեղ Հայկ Բաբյան

10մ օդամղիչ հրացան, կանանց վարժություն
1 տեղ Մարիամ Միքայելյան
2 տեղ Սուսաննա Հովհաննիսյան
3 տեղ Անի Գրիգորյան

10մ օդամղիչ վազող թիրախ, խառը վազք, տղամարդկանց վարժություն
1 տեղ Շանթ Սարգսյան
2 տեղ Ռազմիկ Մինասյան
3 տեղ Արթուր Պետրոսյան

10մ օդամղիչ վազող թիրախ, խառը վազք, կանանց վարժություն
1 տեղ Լիլիթ Մկրտչյան
2 տեղ Լաուրա Ավետիսյան
3 տեղ Անուշ Նալբանդյան
ՀՀՖ մամուլի քարտուղար Լ. Ավետիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031