Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակվում են Սևանա լճի ջրածածկ հատվածների մաքրման աշխատանքները

Հոկտեմբեր 20,2014 11:44

Շարունակվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող «Սևանա լճի ջրածածկ անտառատնկարկների մաքրման ծառայություններ» ծրագրով նախատեսված աշխատանքները, որոնց տեղում հետևել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:

Sevani_maqrum_4 Sevani_maqrum_2 Sevani_maqrum_1 Sevani_maqrum_5

Սևանա լճի ջրածածկ տարածքների մաքրման աշխատանքներն իրականացվում են 2005 թվականից: 2014 թ-ի համար նախատեսված է մաքրման աշխատանքներ իրականացնել 150 հա տարածքում: Հոկտեմբեր ամսվա դրությամբ մաքրվել է 72.8 հա ափամերձ տարածք: Աշխատանքները շարունակվում են և, հաշվի առնելով այն փաստը, որ ավարտվել են դժվարանցանելի, ճահճոտ տեղամասում իրականացվող աշխատանքները, կապալառու կազմակերպությունը՝ «Ճամբարակ» ՃՇՇՁ ԲԲ ընկերությունը պարտավորվել է մինչև տարեվերջ մաքրել նախատեսված ողջ տարածքը: ՀՀ բնապահպանության նախարարը նշել է, որ ամենշաբաթյա այցելություններով անձամբ է հետևում մաքրման աշխատանքներին և հետևողական է լինելու, որպեսզի շինարարական ընկերությունը սահմանված ժամկետներում պատշաճ կերպով կատարի ստանձնած պարտավորությունները:

Մաքրման աշխատանքների ընթացքում առաջացող թափուկները սկզբնական շրջանում կուտակվում էին լճի հարակից համայնքների տարածքներում: Վերջերս ՀՀ բնապահպանության նախարարի հանձնարարականով «Սևան» ազգային պարկում հատկացվել են հատուկ տարածքներ՝ թափուկների կուտակման համար: Նախատեսվում է թափուկների մի մասը հատուկ տեխնոլոգիաների ներդրումից հետո վերածել խտացված վառելանյութի, որը կիրացվի սահմանված կարգով:

ՀՀ բնապահպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031