Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Իմ որոշումն անբեկանելի է»

Հոկտեմբեր 20,2014 13:02

Այսօր ԱԺ քառօրյա նիստի սկզբում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ ընդդիմությունը հավաքել է անհրաժեշտ 44 ստորագրությունները եւ արտահերթ նիստ է հրավիրում՝ քննարկելու 2 հարց՝ ՀՀ-ում կառավարման ճգնաժամի մասին հայտարարության եւ Ընտրական օրենսգրքում փոփոխության ընթացակարգերի մասին հարցերը: Քանի որ կառավարությունը եւս 4 հարց է ներկայացրել արտահերթ քննարկելու, ընդդիմությունը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին տեղեկացրեց, որ առաջինը իրենց արտահերթ հարցերը քննարկեն, նոր կառավարության ներկայացրած օրինագծերը, որովհետեւ «ամբողջ ժողովուրդը սպասում է հենց այդ հարցերի պատասխանին»:

Գալուստ Սահակյանը չհամաձայնեց, որ ինքը չէ, որ պիտի սահմանի արտահերթ հարցերի քննարկման հաջորդականությունը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, տեսնելով, որ իրավիճակը լարվում է, բացեց ԱԺ կանոնակարգի մասին օրենքը եւ սկսեց կարդալ համապատասխան հոդվածները: Նրա խոսքերով՝ «Բոլորիդ բառապաշարին ծանոթ ենք, գիտենք ինչ եք ուզում. Առաջարկում եմ, եկեք իզուր լարվածություն չստեղծենք: Մի մտահոգվեք, որեւէ վատ բան չկա այս նախաձեռնություններում: Չխախտեք կանոնակարգ օրենքը, եթե ոչ, մենք էլ կանենք համարժեք քայլեր, որպեսզի ցույց տանք, թե ԱԺ-ն ինչպես է աշխատում»:

Գալուստ Սահակյանը Ռուբեն Հակոբյանին կոռեկտության կոչ արեց. «Ոչ թե Գալուստ Սահակյանն է որոշում, կոռեկտ պիտի լինեք, այլ ԱԺ նախագահը»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ իր հերթին հորդորեց Ռուբեն Հակոբյանին եւ նրա կողքի նստածներին կոռեկտ պահել՝ սպառնալով, որ իրենք էլ նրանց իրենց ձեւերով կպատասխանեն:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ՀՀԿ-ականներին նետեց, թե դասեր մեզ չտաք: Դահլիճում աղմուկ բարձրացավ:

Ի վերջո, բանավեճի վերջում Գալուստ Սահակյանը հայտարարեց. «Իմ որոշումն անբեկանելի է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031