Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգության» հայտարարությունը Շանթ Հարությունյանի եւ ընկերների դատավճռի առնչությամբ

Հոկտեմբեր 20,2014 14:45

2014թ. հոկտեմբերի 17-ին ընդհանուր իրավասության հայաստանյան դատարանը անցյալ տարվա նոյեմբերի 5-ին Երեւանում բողոքի ցույց անցկացրած 14 քաղաքացիներից 12-ին դատապարտեց 2-7 տարվա, իսկ Շանթ Հարությունյանի 15-ամյա որդուն՝ Շահեն Հարությունյանին, 4 տարվա ազատազրկման՝ պատժի պայմանական չկիրառմամբ։ Ինքը՝ Շանթ Հարությունյանը, մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ դատապարտվեց 6 տարվա ազատազրկման:

«Ժառանգությունը» դատապարտում է ամբաստանյալ քաղաքացիներին նախնական կալանքում շուրջ մեկ տարի պահելու, այսինքն` փաստացի ազատազրկելու, խուլիգանության մեջ նրանց չհիմնավորված մեղադրանքներ ներկայացնելու, ինչպես նաեւ ցուցարարների հանդեպ անհամարժեք պատիժ կիրառելու գործողությունները:

Լինելով քաղաքացու ազատ խոսքի ու քաղաքական հայացքների ազատ արտահայտման ջատագով, մասնավորապես «Շանթ Հարությունյան եւ ընկերներ» մեկամյա դատաքննության ակտիվ մասնակից ու ականատես, հասարակության մի պատկառելի հատված այս դատավարությունից ակնկալում էր ամբաստանյալների արդարացման վճիռ, քանի որ ողջ դատաքննության ընթացքում քաղաքացիների անմեղությունն ապացուցված էր համարվում մինչեւ այն պահը, երբ Կոլումբիայի համալսարանում, դատարանի կողմից դեռ վճիռ չկայացված, մեր երկրի դե ֆակտո նախագահն իր տխրահռչակ ելույթում, անմեղության կանխավարկածի կոպիտ խախտմամբ, ներկայացրեց մեղադրանք-վերջնագիր՝ ցույցի 14 մասնակիցներին որակելով հանցագործներ:

Այս դատավճիռը համարելով անձի ազատ խոսքի իրավունքի, նրա քաղաքական հայացքների նկատմամբ ներկա իշխանությունների անհանդուրժողականության դրսեւորում, «Ժառանգությունը» գտնում է, որ ինչպես Շանթ Հարությունյանի ու նրա ընկերների, այնպես էլ Վոլոդյա Ավետիսյանի եւ Վարդան Պետրոսյանի դեմ հարուցված քրեական գործերը քաղաքական հետապնդում են, ուստի վերջիններս միանշանակ հանդիսանում են քաղաքական բանտարկյալներ:

Սա մեր պետության ու հայ ժողովրդի խայտառակությունն է, եւ «Ժառանգությունն» իր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ կանի շուրջ մեկ տասնյակի հասնող քաղբանտարկյալներին շուտափույթ ազատ արձակելու համար:

«Ժառանգություն» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031