Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբուխանյանն ԱԺ-ում պաշտպանում է Ինգա եւ Անուշ Արշակյաններին. «Ես էլ եմ զզվում Կոնչիտայից»

Հոկտեմբեր 20,2014 18:40
Hayk Babuxanyan

ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանի 2013-ի տարեկան զեկույցի քննարկումները շարունակվում են: Հիշեցնենք, որ դեռ նախորդ քառօրյայի ժամանակ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը դիմել էր պատգամավորներին՝ խնդրվելով, որ իրեն աջակցեն՝ իր բարձրացրած հարցերին լուծում տալու համար: Նա օգնություն էր խնդրում՝ ասելով, որ գլխավոր դատախազը հանձնական հարձակումներ է գործում իր վրա:

Այսօր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն իր ելույթում ընդունեց, որ  մեր երկրում, այո, մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ կան, որովհետեւ ծանր ժառանգություն են ստացել նախորդ երկու ռեժիմներից. «Այո, մենք պետք է աջակցենք ՄԻՊ-ին, բայց այնտեղ աջակցենք, որտեղ կա իսկապես ռացիոնալ բողոք եւ վրդովմունք: Այո, ոստիկանությունում, դատախազությունում կան խնդիրներ, տնտեսական մրցակցության հարցում: Բայց մենք չենք կարող աջակցել ձեզ այնպիսի ոլորտներում, ինչպիսին, օրինակ, ձեր փոխըմբռնման հուշագիրն է նույնասեռական, երկսեռական գենդերային անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում ներգրաված մի շարք կազմակերպությունների միջեւ, որը դուք կնքել եք 2011-ի հունիսի 4-ին: Այդ կազմակերպությունները պարզապես հետապնդում էին 2 աղջնակի՝ Ինգա եւ Անուշ Արշակյաններին միայն նրա համար, որ նրանք թույլ տվեցին իրենց ասել, որ նրանք զզվում են Կոնչիտայից: Ես էլ եմ զզվում Կոնչիտայից, հետո՞: Դա չի նշանակում, որ իրենց՝ կարծիք արտահայտելու իրավունքը կարող են ոտնահարել այն կազմակերպությունները, որոնց հետ դուք կնքում եք փոխըմբռնման հուշագիր»:

Իր ելույթի վերջում Հայկ Բաբուխանյանը դիմեց ընդդիմությանը՝ ասելով՝ «Փառք Աստծո, որ երկիրը ձեզ չենք տվել, թե չէ կբերեիք Կոնչիտաներին իշխանության գլուխ կդնեիք»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031