Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդեմ խենթության

Հոկտեմբեր 21,2014 10:19

Խենթության մասին այսպես էր գրում Լեոն. «Նրանց (ռազմատենչ վայրի ցեղերի- Ա. Ա.) դեմ հանդիման հյուսիսից եւ արեւելքից գնում էին հատուկտոր մարդիկ, մեծագույն մասամբ պատանիներ՝ հաճախ ոչ միայն առանց զենքի, այլեւ առանց մի կտոր հացի իրենց մախաղում: Ովքե՞ր էին դրանք: «Խենթը» կարդացողներ, ամեն օր հանդիսավորապես «Ձեռքերս կապած, ոտքերս շղթա, Եվրոպան կասե՝ հե՞ր չելաք ոտքի» արտասանողները եւ երգողները: Վեպը եւ ոտանավորը խենթացնում էին մարդկանց, սար ու ձոր գցում»:

Երբ ես ասում եմ, որ որոշ նախապաշարումներից, կարծրատիպերից մենք՝ Հայաստան պետության մեջ ապրող մարդիկ, պետք է հրաժարվենք, ես նկատի ունեմ նաեւ «խենթության» քարոզը: «Երբ չի լինում ելք ու ճար,/ Խենթերն են գտնում հնար:/ Այդպես ծագեց արեգակից/ Սարդարապատի մարտը մեծ»: Սա Պարույր Սեւակի ոտանավորն է՝ հիմնված այն առասպելի վրա, թե իբր մի խումբ խենթեր՝ բահերն ու եղանները վերցրած, գնացին թուրքական կանոնավոր բանակի դեմ ու հաղթեցին:

Մեր զինվորները Սարդարապատում, իհարկե, հերոսաբար էին կռվում, բայց թուրքերին ճակատամարտ տալը ոչ թե խենթություն էր, այլ որոշակի քաղաքական եւ ռազմական հաշվարկի արդյունք, որն արել են պետական մտածելակերպ ունեցող մարդիկ: Թե չէ՝ արդյունքը կլիներ այն, որը կար դրան նախորդած ֆիդայական կռիվների ժամանակ: Նույնը՝ ղարաբաղյան պատերազմը. մենք հաղթել ենք ոչ թե խենթության շնորհիվ, այլ ճիշտ հակառակը՝ այն պատճառով, որ խենթություններ չենք արել:

Հիմա, երբ ինձ փորձում են հավատացնել, որ մեր պետության խնդիրները կարող են լուծվել խենթություններով, ես նույնն եմ մտածում: Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործի վերաբերյալ բոլոր էմոցիոնալ գնահատականները կիսում եմ: Բայց այդ գնահատականների մեջ չկա հետեւյալ հարցի պատասխանը՝ արդյոք նրանք խախտե՞լ են պետության օրենքը: Այդ հարցն ունի երկու պատասխան՝ ա/ այո, բ/ ոչ: Հայտնի պաշտոնյաների եւ նրանց բարեկամների «քաջագործությունների» թվարկումը այդ հարցի պատասխանը չէ:
Ներքին կյանքում չկան հակառակորդներ, առավել եւս՝ թշնամիներ, որոնց դեմ պետք է պայքարել: Միակ «թշնամին» մեր վերաբերմունքն է պետության հանդեպ, որը մենք մեր մեջ ձեւավորել ենք՝ իհարկե, 24 տարվա իշխանությունների «հմուտ ղեկավարությամբ»: Արդյունքում մենք ունենք այն իրավիճակը, որը բազմիցս նկարագրվել է:

…Ավստրիացի կոմպոզիտոր Անտոն Բրուքները չափազանց համեստ մարդ էր, եւ իր առաջին սիմֆոնիաներից մեկը, որն, ի դեպ, գրել էր 45 տարեկանում, ամաչել էր կոչել «թիվ 1»: Այդ գործը ձայնագրվում եւ կատարվում է «Զրոյական» («Die Nulte») անվանումով: Դե, մենք էլ որպես պետություն, ճիշտը որ խոսենք, առանձնապես տպավորիչ հաջողությունների չենք հասել: (Պատերազմը տվյալ դեպքում հաշիվ չէ, խոսքը զուտ պետական ինստիտուտների մասին է): Մեր «օպուսներն» առայժմ «զրոյական» են: Գուցե առաջին 45 տարում այդպես էլ պե՞տք է լինի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (18)

Պատասխանել

  1. Gibindus says:

    ա. Պարույր Սևակը “ոտանավոր” չի գրել: Ոտանավոր գորղները լիքն են` Սևակ չկա:
    բ. առանց “խենթերի” ոչ մի մեծ գործ չի լինում: ԱՆունը դրեք պասիոնար, եթե հայերեն “խենթ” հոմանիշը ձեզ չի բավարարում: Դրանից իմաստը չի փոխվում` գաղափարի համար կյանքը զոհաբերող:
    գ. Շանթը ցույց տվեց, որ Հայաստանում դեռ կան մարդիկ, ովքեր պատրաստ են զոհվել գաղափարի համար: Չհասկանալով նրա գաղափարները, ես շնորհակալ եմ նրանից այդ բանը ցույց տալու համար:
    դ. Մի ուրիշ կոմպոզիտոր էլ կար`Հայդնը: Քուչեն Յոսիկ էինք ասում: Կարծում եմ նրա “Հրաժեշտի սիմֆոնիան” (ֆա-դիեզ-մինոր համար 45) կատարելու ժամանակն է:

  2. Ալբերտ Բաղդասարյան says:

    Հարգելի Արամ: Մինչ ՖԲ-ում մեկնարանությանդ երկրորդ մասն ընթերցելը որոշել էի լուրջ անդրադառնալ խմրագրականին: Հատկապես որ այն ամբողջությամբ պատասխան է նախորդի իմ մեկնաբանությանը: Սևակից մեջբերումն էլ պնդումիս վկայություն:
    Բայց «խիզախ», «ըՄբոստ», «նվիրյալ», «մարտիկ» էպիտետները չեն մղում դրան:
    Սևակի «խենթը» դա Րաֆֆու «խենթը» չէ: Թիֆլիսում նստած Ազգային Խորհուրդը Արամ Մանուկյանի, Դանել բեգ Փիրումյանի ու մնացածի որոշումը, կռվելու թուրքական բազմակի գերազանցող զորքի դեմ, գնահատում էր «խենթություն»:
    Ո՞ր պետության օրենքն են խախտել Շանթենք ու Հայկը՝ Կյուրեղյան:
    «Սուչի զոնի՞», «բռնապետությա՞ն», «օլիգարխոֆրենի՞կ», «Գաղութայի՞ն», թե ըստ քեզ՝ «դեմոկրատական»:
    Դե հիմա ասա, հանցագո՞րծ է Շահենը թե ոչ

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Էմոցիաների հետ՝ ասացի, որ համաձայն եմ: Փորձում են մի քիչ ավելի խորքը մտնել:

    • Վալոդ says:

      Իսկապես լուրջ ու հիմնավոր փաստարկներ են

    • Հրանտ Պապիկյան says:

      Էմոցիաները լրագրողի համար միգուցե և բնական են: Շարքային քաղաքացին էլ կարող է ասել՝ արա դե լավ էլ արել ա, սրանց էդ էլ հասնում ա… : Բայց Ալբերտ ջան, այսինքն եթե երկիրը նույնիսկ ըստ Ձեզ՝ դեմոկրատական չէ, դրանից ելնելով պետք է ով ինչ ուզի անի, առանց ուրիշների կարծիքը հաշվի առնելու? Չգիտեմ Դուք որտեղ եք ապրում, բայց իմ երկիրը ՛՛սուչի զոն՛՛ չի:
      Ես էլ առիթ եմ ունեցել ՛՛խենթ՛՛ բաներ անել և մասնակցել շատ հանդուգն գործողությունների: Ջոկատի տղերքով էլ հավաքվելիս անպայման խմում ենք ԳԺԵՐԻ կենացը: Բայց մենք գիտեինք թե ինչի համար ենք ռիսկի դիմում, իսկ խենթությունը մեզ ադրենալինի պաշար էր տալիս ու նույնիսկ յուրահատուկ մի մրցություն էր: Նույնիսկ այդ ժամանակ մեզ Բեկ Փիրումովի հետ չենք համամատել, իսկ Դուք Շահենին տարաք նրա կողքը դրեցիք: Ինչ է մեր կառավարությունը դա թորքական զորքն էր, կամ էլ Մաշտոցի փողոցը՝ Քելբաջարը? Էմոցիաներն էլ պետք է չափի մեջ լինեն, այլապես ծիծաղելի են դառնում:
      Արամին ուղղած հարցիդ պատասխանեմ՝ Ոչ, Շահենը հանցագործ չի, ոչ էլ ՛՛խենթ՛՛ ա, այլ հոգեկան խնդիրներ ունեցող մարդ է: Դա նրա դեմքին գրված է, և ամեն իր արտասանած նախադասությունից այդ դիագնոզը հաստատվում է…

  3. Կարո Մելիքյան says:

    Եռաբլուրում էն «Շանթ»-տեսակների մեծամասնությունը,մնացածին էլ՝կամաց-կամաց մեկուսացնում էն,որպեսզի մարսողության խնդիրներ չունենան։

  4. Narek says:

    Էս ինչ քարոզ ա տանում Արամը. «Ներքին կյանքում չկան հակառակորդներ, առավել ևս` թշնամիներ, որոնց դեմ պետք է պայքարել» ու շարոնակության մեջ լղոզում, թե ինչպիսի կոնկրետությամբ պետք ա աշխատել` վերաբերմունքը պետք ա փոխել!! Կարծես թե Շոտլանդիայում բնակչության կեսը (կեսից քիչը), ավելի շատ պիտի ուզի անկախանալ, որ Շոտլանդիան անկախ լինի, վերաբերմունքն ա պատճառը. ԼՂՀ բնակիչները պիտի.. ուշադրություն, սթափ լինեն, պետականորեն հող մշակեն, գնան աշխատանքի, որ անկախությունը ճանաչվի: Սա քրիստոնեական քարոզից վատն ա. հանցագործը մտնում ա տունդ, պետք է ըմբռնել նրա հանցագործ լինելը, ու սթափ վերաբերմունքով զանգել ոստիկանություն, և նա այլևս չի լինի այդպիսին.. Մաթևոսյանը կասեր` հենց կեցցե՛ս

  5. Լավատես says:

    Ներողամիտ եղեք, կարդացի մենակ հոդվածը, կասեմ մենակ կարծիքս՝ սիրում եմ ես այս այլազգիներին, պատրաստ ե եմ սրանց պաշտպանել, բայց հայեր, լավ էլի, մենք էդքան ողորրմելի վիճակում չենք, ինչքան սրանք, հայեր, ես բախտավոր եմ, որ ես հայ եմ։

  6. Գալուստ Ենոքյան says:

    Չնայած որոշել էի այլեվս… այնուամենայնիվ կուզեի հարցնել եթե հնարավոր է պատասխանել Ձեր իսկ դրված հարցին
    « Բայց այդ գնահատականների մեջ չկա հետեւյալ հարցի պատասխանը՝ արդյոք նրանք խախտե՞լ են պետության օրենքը: Այդ հարցն ունի երկու պատասխան՝ ա/ այո, բ/ ոչ:»
    Խնդրում եմ պատասխանել վերջին նախագահական ընտրություններում Պետական օրենքը խախտվել է թե չե, արդյոք կարծում էք այսօրվա նախագահը օրինական «ընտրված» անձն է: ԱՅՈ ԹԵ ՈՉ: Եթե ոչ ուրեմն երկրում ոչ մի օրենք պետականության հետ կապ չունի երկրում:Արդյոք «նախագահը» խախտել է անմեղության վարկածի օրենքը , հայտարարելով Շանթին եվ ընկերներին «հանցագործ» որակելով…եվ ինչ պատժի է արժանի նախագահը իր այդ հայտարարության հանցանքի համար…

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Եթե Սերժը ընտրված չէ, ուրեմն ես պիտի վերցնեմ մահակը եւ փողոցում մա՞րդ ծեծեմ:

      • Գալուստ Ենոքյան says:

        Կներեք իսկ որ օրենքով պիտի դատեք էդ «մահակը…» չէ որ եթե երկրում անօրեն նախագահ է, ուրեմն պետական ոչ մի օրենք իրավական ուջ չունի…

        • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

          Շնորհակալություն, Ձեր տեսակետն ինձ պարզ է:

          • Գալուստ Ենոքյան says:

            Հարգելի Արամ, իսկ կարծում որ ձեր թերթի ընթերցողներն էլ կցանկանային կիսել «պարզությունը» այդ հարցի կապակցությամբ, որպես թերթի պատասխանատու: Արդյոք կարծում էք Շանթը եվ իր ընկերները կամ Հայաստանի որեվե քաղաքացի պաշտպանված են ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ կողմից… բնական է «մահակ…» անօրինական կարող է համարվել, եթե երկրի օրենքներից օգտվում են ոչ միայն Սյունիքի մարզպետը… բայց…: Նույն ձեվով անօրիական էր որ Լենինը եվ իր… գրավեցին Ձմեռային պալատը…

          • Գալուստ Ենոքյան says:

            Հարգելի Արամ, եթե իհարկե բռնապետական երկրում չեք ապրում, կարծում եմ յուրաքանչյուր ազատ երկրի թերթի խմբագիր կհարգեր իր թերթի ընթերցողներին եվ կպատասխաներ հարցերին, հատկապես որ ինքներդ էիք առաջին հարցադրողը…մի հարց եվս արդյոխ Շանթը եվ իր հրոսակները ավիլի հաճախ էին մահաներով քաղաքի կենտրոնում , քան թե Հայ օլիգարխների թիկնապահները, կամ թե Սերժի ու Ռոբիկի հրավիրած դիպուկահարները…

          • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

            Սիրելի Գալուստ, ես Շանթին հրոսակ չեմ համարում: Ես նրան համարում եմ հեղափոխական,որը իր բարձրացրած խնդիրների վրա ուշադրություն հրավիրելու համար խախտել է օրենքը: Իսկ որ Հայաստանում կան բազմաթիվ մարդիկ, որոնք օրենքը խախտել են շատ ավելի լուրջ ձեւով եւ ոչ մի պատիժ չեն կրել՝ դա ակնհայտ է: Պարզապես մի իրավախախտումը չի կարելի, կարծում եմ, արդարացնել այլ՝ թեկուզ ավելի մեծ իրավախախտումներով: Կներեք, այսօր էլ չեմ կարողանա շարունակել զրույցը, աշխատանքս շատ է: Բայց Դուք եւ մնացած ընթերցողներդ անպայման գրեք՝ ես վաղը կկարդամ:

          • Գալուստ Ենոքյան says:

            Շատ շնորհակալ եմ պատասխանի համար,այ հիմա համաձայն եմ … հատկապես որ ես էլ գրում եմ իմ աշխատանքի վայրից, օգտագործելով իմ նախաճաշի ու ճաշի րոպեները…

      • Վալոդ says:

        Կարծում եմ առկա է փաստերի ակնհայտ խեղաթյուրում. Զեր կարծիքով Շանթը դուրս էր եկել փողոց մարդ ծեծելու՞. Ես ինձ հաստատ վտանգված չէի զգա: Միևնույն ժամանակ չեմ բացառում, որ նույնը չի կարելի ասել ձեր կամ Հրանտ Պապիկյանի համար.

        Ինչ վերաբերում է ներքին թշնամու բացակայությանը, չեմ կարծում, թե, ասենք, Լիսկային կամ ձեր կողմից հարգված նախագահին կարողանաք համոզել, որ անապահով ու անպաշտպան մարդիկ իրենց թշնամին չեն. Ամեն դեպքում, ճիշտ կլինի առաջին հերթին նրանց ուղղեք ձեր խաղաղասիրական խոսքը, երբ, ասենք, հրավիրված լինեք “նախագահի” ասուլիսին.

        • Հրանտ Պապիկյան says:

          Վալոդ, դե որ ամեն ինչ Ճիշտ է արել Շանթը, Դուք էլ հիացած եք նրա արարքով, համարում եք դա երկրի փրկության միակ ճանապարհ, հենց ԻՆՔՆԵՐԴ էլ վերցրեք մահակը և դուրս եկեք ոստիկաններին ծեծեք (դա ըստ ձեզ մարդ ծեծել չի համարվում): Մարդը տեսել է կողքից ինչքան իրենով ՛՛հիացողներ՛՛ կան, իմացել է թե ինքը Չեգեվառան է որ կա: Ինքն էլ տղան էլ Ձեր նման ուրիշի ձեռքով կրակից շագանակներ հանելու սիրահարների ու թամաշա անողների զոհն են: Տղան ասում է,- պարոն դատավոր, միևնույն է ինչքան էլ որ դատեք, ես չեմ ուղղվելու, շարունակելու եմ պայքարը….: Սա կարծում եք էդ երեխայի միտքն է? Դատարանը իրավունք չունի մեղմացնել վճիռը, եթե ամբաստանյալը չի ընդունում իր սխալը: Իսկ նրանք մի բան էլ ասում են` էլի ենք անելու…, դրանով առաջացնելով իրենց ՛՛շախի գցողների՛՛ հորթային հրճվանքը: Դե թող գնան իրենց տեղը նստեն… չէ մի չէ…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031