Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը խոչընդոտում է միջազգային լրատվամիջոցներում Արցախի մասին օբյեկտիվ տեղեկատվության տարածմանը. հիստերիա՝ «Ամերիկայի ձայնի» ֆիլմի շուրջ (տեսանյութ)

Հոկտեմբեր 21,2014 11:49

««Ամերիկայի ձայն»-ի պաշտոնական կայքում տեղադրված ֆիլմը, որը պատմում է Ղարաբաղի ներկայի մասին, Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից որակվել է որպես «անջատողականության, օկուպացիայի և ագրեսիայի տարածման» բնույթ: Այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է այդ երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը:

ԱԳՆ-ն բողոքել է, որ տեսանյութում հաշվի չի առնվել Լեռնային Ղարաբաղի, այսպես կոչված, «ադրբեջանական համայնքի» կարծիքը, տեսանյութն ունեցել է կողմնակալ բնույթ: ԱԳՆ-ում կարծում են, որ մշտապես օբյեկտիվ տեղեկություններ տարածող «Ամերիկայի ձայն»-ը պետք է օբյեկտիվորեն լուսաբանի փախստականների և բռնի տեղահանվածների ներկայիս իրավիճակը: Ադրբեջանցիներն այդ ֆիլմը որակել են որպես փախստականների իրավունքի ոտնահարում:

Հարկ է ընդգծել, որ «Ամերիկայի ձայն»-ի պատրաստած «Ղարաբաղ. խաղաղ կյանք պատերազմի ուրվականների կողքին» ֆիլմում օբյեկտիվորեն ներկայացված է Արցախի այսօրվա կյանքը, խնդիրներն ու մարտահրավերը: Ադրբեջանական այս քայլը կարելի է դիտարկել որպես միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներում Արցախի մասին անաչառ տեղեկատվության տարածման խոչընդոտում և խոսքի ազատության ոտնահարում:

«Ղարաբաղ. խաղաղ կյանք պատերազմի ուրվականների կողքին» ֆիլմը`

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031