Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Վաղվանից սկսած օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հոկտեմբեր 21,2014 12:10

Առաջիկայում ձյան տեսքով տեղումները չեն շարունակվի։ Առաջիկա շաբաթվա ընթացքում կլինի առավելապես առանց տեղումների եղանակ։ Այս մասին այսօր «Հենարան» ակումբում լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը։

Այս շաբաթվա հանգստյան օրերին դարձյալ տեղումներ կլինեն, սակայն անձրեւի տեսքով։
Բանախոսը տեղեկացրեց, որ այս գիշեր, բացառությամբ Արարատյան դաշտի, ջերմաստիճանը նվազել է. «Լեռնային ․շրջաններում ջերմաստիճանն իջել է մինչեւ վեց աստիճան ցուրտ»։

Տիկին Պետրոսյանի խոսքով՝ այս տարվա Սյունիքում տեղացած ձյան պատճառը հյուսիս-արեւելքից ցուրտ օդի ներթափանցումն է, որն ավելի խորացավ դեպի հարավ-արեւելյան շրջաններ։

Անդրադառնալով առաջիկա օրերի եղանակի տեսությանը՝ տիկին Պետրոսյանը նշեց, որ վաղը գիշերը Արարատյան դաշտում կլինի 1-3 աստիճան տաքություն, իսկ հողի մակերեւույթին չի բացառվում 1-2 աստիճան ցուրտ. «Ցերեկը ջերմաստիճանը կլինի 14-17 աստիճան։ Հաջորդ օրը եւս մեկ աստիճանով ջերմաստիճանը կբարձրանա եւ էապես չի փոխվի մինչեւ ամսի 25-ը։ Առավելագույն ջերմաստիճանը հովտային շրջաններում կլինի մինչեւ 18 աստիճան տաքություն, իսկ լեռնային շրջաններում մինչեւ 14 աստիճան տաքություն։ Լեռնային շրջաններում այս գիշեր կլինի մինչ հինգ աստիճան ցուրտ, իսկ հետո կբարձրանա՝ մինչեւ մեկ աստիճան ցուրտ»,-տեղեկացրեց տիկին Պետրոսյանը։

«Վերջին երկու օրերին հանրապետության ողջ տարածքում տեղումներ եղան, իսկ Սյունիքի մարզում տեղումները եղան ձյան տեսքով։ Գորիսում հինգ սմ է եղել ձյան շերտը, սակայն երեկ տեղումները դադարել են»,- հայտնեց տիկին Պետրոսյանը։ Նա տեղեկացրեց, որ Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանաս եւ կհասնի մինչեւ 17 աստիճան տաքություն։

Տիկին Պետրոսյանը տեղեկացրեց, որ վաղվանից սկսած օդի ջերմաստիճանը կբարձրանա։
Երեւանում այսօր գիշերը կլինի 1-3 աստիճան տաքություն, իսկ ցերեկը մինչեւ 13 աստիճան տաքություն։

Տիկին Պետրոսյանը նշեց, որ ձմռան ամիսների եղանակային կանխատեսումներ դեռ չկան եւ որ այս ցուրտ օդի ներթափանցմամբ չի կարելի կանխատեսել , թե ինչպիսին կլինի ձմեռը։

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031