Լրահոս
Օրվա լրահոսը

Բանավեճ եւ վիրավորանքներ՝ ԱԺ-ում. «Տգետ, սակավամիտ, սադրիչ, ամբարտավան…» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 21,2014 14:23

«Մեր որոշ գործընկերներ այս ամբիոնից խոսում էին որպես դատավորի, դատախազի, ԱԱԾ ներկայացուցչի կամ օտարերկրյա ագենտի լեզվով, որը ցանկալի չէ: Հիշում էին հանցագործություններ, իհարկե, անտեսում էին 90-ական թվականները: Ես խորհուրդ կտայի, որ չմտնեն մարդկանց ընտանիքներ եւ դեռ չսպիացած վերքերը նորից բորբոքեն՝ իրենց քաղաքական շահարկումներին հագուրդ տալու: Խորհուրդ չեմ տա նման ոճով, որովհետեւ այդ կորուստները բավականին ծանր են եղել այդ ընտանիքների համար: Մարդկային չեմ համարում դա»,- այսօր ԱԺ նիստում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Մարդու իրավունքների պաշտպանի 2013-ի տարեկան զեկույցի մասին խոսելու փոխարեն անդրադարձավ նախորդ օրը նիստի ընթացքում ընդդիմադիրների ելույթներին:

Մասնավորապես, խոսքը Նիկոլ Փաշինյանի եւ Զարուհի Փոստանջյանի ելույթների մասին էր: Նիկոլ Փաշինյանը խոսել էր Մարտի 1-ի  եւ Աղվան Հովսեփյանի ապօրինությունների մասին, Զարուհի Փոստանջյանը պետական դավաճանության հոդվածով դատավճիռ էր կարդացել ընդդեմ Սերժ Ազատի Սարգսյանի:

Վահրամ Բաղդասարյանի խոսքերով՝ «Այս ամբիոնից խոսվեց պետական դավաճանության մասին: Գիտեք, ականատես եղանք պետական դավաճանության դասական օրինակին: Այս պառլամենտի ամբիոնն օգտագործվում էր՝ Ադրբեջանին ապատեղեկատվություն տալու, կեղծ նյութեր էին տրամադրվում: Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ պետք է տեղի ունենա մեր երկրի նախագահի եւ մեր ոչ բարեկամ երկրի նախագահի հանդիպումը, դրանից առաջ: Ինձ համար հասկանալի է, որ Արեւմուտքից բավականին գումարներ են ներհոսում այստեղ, եւ մեր որոշ գործընկերներ պատվերներ են կատարում: Այս դահլիճում երեկ զգացի ալիեւյան նավթադոլարների հոտ: Կարծես թե արդեն ֆինանսավորման ուղղությունները փոխվել են, այդտեղից են ֆինանսավորում ստանում»:

Սա լսելուն պես Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը տեղից սկսեցին բղավել ու հակադարձել, նրանք կոչ արեցին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ընդհատել Վահրամ Բաղդասարյանի ելույթը՝ կոռեկտ չլինելու համար: Սակայն Գալուստ Սահակյանը ընդդիմադիրներին պատասխանեց. «Որ նախագահ լինեք՝ կընդհատեք»:

Զարուհի Փոստանջյանն էլ սկսեց տեղից տեւական ժամանակ բորբոքված գոռալ ու պատասխանել Վահրամ Բաղդասարյանի վիրավորանքներին: Վահրամ Բաղդասարյանն էլ եզրակացրեց, որ եթե որոշ մարդիկ իր ելույթը իրենց վրա են վերցնում, ուրեմն դրա մեջ կա ճշմարտություն. «Ես անուն չտվեցի: Ես մտորում եմ, կարծիքներ եմ ասում»:

Նիկոլ Փաշինյանը նույնպես սկսեց գոռգոռալ Բաղդասարյանի վրա: Վահրամ Բաղդասարյանն արդեն դիմեց Գալուստ Սահակյանին. «Դուք նման իրավունքներ ունեք, որ կարգուկանոն պահեք ու նման ամբարտավաններին դուրս հրավիրեք դահլիճից: Կանոնակարգում նման դրույթ կա»:

Գալուստ Սահակյանն էլ հանդարտության կոչ արեց ու ասաց, որ ամեն մեկն ունի իր տեսակետը: Վահրամ Բաղդասարյանի խոսքերով՝ «Մեր մեծերը մեզ խորհուրդ են տալիս չվիճել տգետների, սակավամիտների, սադրիչների հետ, քանի որ նրանք այդ գործին լավ են տիրապետում, մենք կպարտվենք: Այդ իսկ պատճառով ես չեմ ցանկանում այդ մակարդակին հասնել եւ նման բանավեճերի մեջ մտնել: Իսկ պոռոտախոսներին ցանկանում եմ ասել՝ ինքներդ ձեզ հարցրեք մեկ անգամ՝ ի՞նչ եք արել այս երկրի համար, այս ժողովրդի համար, անկախ պետականության կայացման համար»:

 

Հռեիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հայրենիքը չեն ընտրում, բայց այդ հայրենիքը ղեկավարող խարհրդարանն ընտրում են: Այնպես որ ընտրություններին ավելի լուրջ մոտեցեք, հեռանկարային մոտեցմամաբ:Խորհրդարանի փոխարեն թատրոնի կազմ ենք ընտրել:

  2. Գայանե says:

    Այս պառլամենտի ամբիոնն օգտագործվում էր՝ Ադրբեջանին ապատեղեկատվություն տալու, կեղծ նյութեր էին տրամադրվում:

    Բայց դու ինչու՞ ես նեղվում, թե Ադրբեջանին կեղծ նյութեր են տրամադրվում, որ ճիշտ տեղեկություններ լինեին` կլիներ լրտեսություն: Ձեր լրտեսական բիզնեսին են խփու՞մ:

  3. Վարդան says:

    Կենսագրությունդ մի պատմի, Վահրամ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031