Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը՝ Նաիրա Զոհրաբյանի ելույթի մասին. «Փաշինյանի խամրած պատճենն է հիշեցնում»

Հոկտեմբեր 21,2014 15:14

Դեռ երեկվանից շարունակվում են ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական պատգամավորների փոխադարձ խայթոցները  կուսակցական երիտասարդների թեմայով: ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանը, որը նաեւ մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախագահն է, հայտարարել էր, թե ուսանողները շարունակում են կուսակցությունների շարքերի համալրման թիրախում մնալ, ինչը անհանգստացնում է մարդու իրավունքների տեսակետից: ՀՀԿ-ական պատգամավոր, իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ պատասխանել էր, թե քննադատող կուսակցություններն էլ են ակտիվորեն դրանով զբաղված:

Այսօր էլ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն է Մարդու իրավունքների պաշտպանի՝ «Հայաստանում նախորդ տարվա ընթացքում մարդու իրավունքների խախտման մասին» զեկույցի շուրջ իրենց խմբակցության տեսակետը ներկայացնելիս հայտարարել, թե «ցանկացած քաղաքացի, ուսանող թե քարտաշ, իրավունք ունի ունենալ կուսակցական պատկանելություն, և բուհերում կարող են լինել կուսակցականներ, սակայն դրանք չպետք է լինեն «սաքուլիկների դարբնոցներ»։

ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ մեկնաբանելով «սաքուլիկների դարբնոցների» մասին արտահայտությունները ՝ Aravot.am-ի հետ զրույցում այսպես հակադարձեց Նաիրա Զոհրաբյանին. «Այսպես կոչված «սաքուլիկների» թեման ժամանակին փայլուն շահարկել է Նիկոլ Փաշինյանը: Ուստի իր նախկին աշխատակից Նաիրա Զոհրաբյանի այսօրվա ելույթն ընդամենը Փաշինյանի խամրած պատճենն է հիշեցնում: Իսկ երբ մեր ԲՀԿ-ական գործընկերները փորձում են խոսել կրթությունից և մարդու իրավունքների պաշտպանությունից, ես անկեղծորեն զարմանում եմ, թե ինչպես կարելի է շոշափել թեմաներ, որոնցից ոչինչ չես հասկանում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Աշոտյան դու երբեք Փաշինյանի ասածին համարժեք պատասխան ի վիճակի չես եղել տալու, քեզ իզուր ճարտար լեզվանու տեղ մի դիր, քո մոտ գլուխ պահող շարքային զինվորի կռուտիտն ա միշտ` բոլորին պարզ ու հասկանալի: Իսկական տղամարդը միշտ պետք ա ասի նենց բաներ որոնցից չպիտի ամաճի, բայց դա իսկական տղամարդը…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031