Լրահոս
Օրվա լրահոսը

Պրահայի դատարանը «Օրենքով գող» Սողոյանին Եվրամիությունում ձերբակալելու որոշում է ընդունել. Prague Post

Հոկտեմբեր 21,2014 15:33

Պրահայի քաղաքային դատարանը Եվրամիության երկրներում «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին և նրա չորս հանցակիցներին ձերբակալելու թույլտվություն է տվել, հայտնում է «Փրագ Փոստ»-ը:

Հայ գործարարի սպանությունը կազմակերպելու համար Սողոյանը հեռակա կարգով Չեխիայում 22 տարվա ազատազրկման է դատապարտվել: Նա և իր հանցակիցները, որոնք նույնպես ազատազրկման են դատապարտվել, իրենց պատիժը չեն կրում, քանի որ գտնվում են արտերկրում:

Ըստ դատավճռի, Սողոյանը 2007թ. սպանություն է պատվիրել և կազմակերպել, սակայն վարձու մարդասպանը սխալմամբ սպանել է այլ մարդու և դանակահարել մեկ ուրիշին:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031