Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն սպառնում է. «Տե՛ղը բերեք, մնացեք ձեր սահմանների մեջ, գործ ունեք ուժի հետ»

Հոկտեմբեր 21,2014 18:36

Այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը հայտարարեց, որ իշխանափոխության իրականացման համար 3 կետ կա դասական՝ վերեւները չեն կարողանում կառավարել, ինչպես կառավարվել են, ներքեւները չեն կարողանում ապրել ինչպես ապրել են, ժողովուրդը ունի ակտիվություն. «Դուք տեսաք, թե ինչ էր կատարվում հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում, նույնը կատարվելու է հոկտեմբերի 24-ին՝ կրկնապատկված: Ոչ ոք չէր հավատում, որ Շեւարդնաձեն, Վիկտոր Յանուկովիչը չեն հեռանալու, այդ կասկածները փարատվեցին այն ժամանակ,երբ տեսանք, որ նրանք լքեցին: Հոկտեմբերի 24-ին խորհուրդ կտամ մարդկանց ականջալուր լինել, թե ինչ է վանկարկում մեր ժողովուրդը Ազատության հրապարակում:

ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանի եւ մի քանի այլ ՀՀԿ-ականների քննադատություններին ու եռյակի, հանրահավաքի վերաբերյալ հումորներին, ինչպես նաեւ Արծվիկ Մինասյանի՝ Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը կարդալու կոչերին անդրադառնալով՝ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նետեց. «Մի հատ տեղը բերեք, հումորներ էլ մի արեք: 40 տոկոսանոց աղքատություն եք ձեւավորել երկրում, մենք ձեզ դրա մասին ենք ասում: Մարդիկ Հայաստանը լքում են ոչ թե նրա համար, որ արդեն հնարավորություն չունեն հաց ու դեղ առնելու, այլ որ փայ եք մտնում մարդկանց վերջին կոպեկներով առած հացի ու դեղի մեջ: Այսօր կարդալուց ու չկարդալուց եք խոսում, նայում էի պետբյուջեի նախագծի բրոշյուրը: Ուրեմն ջրային, օդային ավազանի մոնիտորինգի վրա ծախսվել է 154 մլն դրամ, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ծրագիր՝ 44.5 մլն դրամ, վարչական օբյեկտների որոշում՝ 650 մլն դրամ, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրում, այսինքն՝ մեզ թալանի ներդրում՝  13 մլն դրամ, պետական կարիքների համար ապրանքների, ծառայությունների, կողմնորոշիչ գների մեթոդաբանական վերլուծական եւ տեղեկատվական ծառայությունների համար՝ 80 մլն դրամ, հարկային վարչարարության արդիականացում՝ 1 մլրդ 206 մլն դրամ եւ պետական իշխանության մարմինների պահպանման ծախսերի մեջ ենթահոդված՝ այլ ծախսեր՝ 10 մլրդ 850 մլն դրամ: Սա եք անում 40 տոկոսանոց աղքատություն ունեցող երկրում: Ու ոչ թե կարդում ենք կամ չենք կարդում, ոչ թե համաձայն ենք, կամ համաձայն չենք, այլ չենք հավատում: Այսօրվա Սահմանադրությունը խախտողները մտածում են ոնց փոխեն Սահմանադրությունը, որ հետո լավ լինի: Էլի եմ ասում՝ տեղը բերեք: Դուք այս անգամ գործ ունեք ոչ թե ինչ-որ ժամանակներում չհաջողված ընդդիմադիր գործողությունների հետ, այլ՝ ուժի հետ, որին չփորձեք դեգեներատիվ էվոլյուցիայի արդյունքում առաջ եկած ինչ-որ երեւույթների շուրթերով արյան բաղնիքների մասին: Մնացեք ձեր սահմանների մեջ»:

Գալուստ Սահակյանը, լսելով Տիգրան Ուրիխանյանի ելույթը՝ արձագանքեց հոգոցով. «Էխ-էխ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031