Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյանի խոստովանությունը ՀՅԴ-ականներին ուրախացնում է

Հոկտեմբեր 21,2014 19:36

Այսօր, լրագրողների հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը խոստովանեց, որ եռյակը` ԲՀԿ, ՀԱԿ եւ  «Ժառանգություն», խախտել է նախկին քառյակի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը: Խոսքը կառավարությանը ներկայացրած 12 կետերի մասին է, որը ներկայացրել էր քառյակը`եռյակ ներառյալ ՀՅԴ: Ըստ Ռուբեն Հակոբյանի քառյակի ուժերը համատեղ պետք է քննարկեին կառավարությանը ներկայացված տասներկու պահանջները, սակայն իրենք ՀՅԴ իրենց գործընկերներին տեղյակ չէին պահել:

Հիմա, ըստ Հակոբյանի, հնարավոր է դրանով է պայմանավորված ՀՅԴ-ի որդեգրած դիրքորոշումը եւ երեկվա եռյակի նախաձեռնած արտահերթ նիստ հրավիրելու պահանջին չմիանալը:

Aravot.am-ի հարցին` այդ խոստովանությունը մխիթարո՞ւմ է Ձեզ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նախ զարմացավ, ապա պատասխանեց. «Ուրախ եմ, գոնե այդքանով»:

Այլ հարցերի պարոն Ռուստամյանը չպատասխանեց: Ասաց` ինչ-որ պիտի ասեի` արդեն ասել եմ:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մնում է, որ ՀՅԴ-ն խոռովկանի կարգավիճակով հանդես չգա և շարունակի հնարավորին համագործությունը եռյակի հետ`մինչև հոսող պղտոր ջրերի պարզելը:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031