Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխարհին արդարության կոչով դիմող իշխանությունները Հայաստանում նսեմացնում են արդարության մարտիկին»

Հոկտեմբեր 21,2014 20:18

Նախախորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանը կիրակի օրը՝ հոկտեմբերի 19-ին, «ԱՍԱԼԱ»-ի մարտիկ Ալեք Ենիգոմշյանի նկատմամբ  ոստիկանների գործողությունները որակում է սադիզմ:

«Կույր մարդուն թողնել փողոցի բանուկ հատվածում եւ տանել նրա ուղեկցորդին ու թքած ունենալ՝ ինչ պետք է անի այդ մարդը, մեկ բառով կարելի է որակել սադիզմ ու հանցագործություն: Եթե այնտեղ չլինեին քաղաքացիներ, որոնք օգնեին Ալեք Ենիգոմշյանին, կարող էր լինել վթար կամ հարց է առաջանում՝ ինչպես նա պետք է հասներ տուն: Ոստիկանությունը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ չունենք ոստիկանություն, ունենք միլիցայություն, այսօրվա ոստիկանն էլ խորհրդային միլիցիայի վատ տեսակն է: Նման վերաբերմունք ցուցաբերել Ալեք Ենիգոմշյանի նկատմամբ, որը ամբողջ իր կյանքը նվիրել է հայ դատին, մեր ազգին, ԱՍԱԼԱ-ի զինվոր է եղել, ու սա տեղի է ունենում ցեղասպանության 100 ամյա տարելիցից առաջ, երբ ռեժիմը ամբողջ աշխարհին արդարության կոչեր է ուղարկում, միաժամանակ արդարության մարտիկին նսեմացնում ու ճնշում է»,- ասաց ակտիվիստը:

Մեր հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի Ալեք Ենիգոմշյանի հետ նման կերպ վարված ոստիկանների նկատմամբ սկսված ծառայողական քննությունից, նա  ծառայողական քննությունը դեմագոգիա համարեց. «Կատարվել է քրեական հանցագործություն, գործողություն, որը վտանգում է մարդու կյանքն ու առողջությունը: Չի կատարվել փոքրիկ կարգապահական սխալ, որ ծառայողական քննությունը պարզի, պետք է քրեական գործ հարուցվի: Իսկ ծառայողական քննություններին ծանոթ ենք, բազմաթիվ անգամ դիմել ենք, զրո արդյունք: Ոստիկանության որեւէ բաժին մյուս բաժնի աշխատակցի նկատմամբ արժանի քայլեր չի անի, հնարավոր է նկատողություն տան»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վահան says:

    որ ասես երկիրը երկիր չի, լիքը նեղացողներ կհայտնվեն

  2. Hakob says:

    ռոզովի պիժամով “սիրուն” “աղչիկ” 😀 😀

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031