Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակիչների ինքնագործունեության հետևանքով խցանվել է կոյուղագիծը

Հոկտեմբեր 22,2014 15:53

Մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ թաղամասի բնակիչների ինքնագործունեության հետևանքով խցանվել է թաղամասով անցնող կոյուղագիծը, ինչի պատճառով կեղտաջրերը ողողել են հարակից տարածքները, շենք-շինություններն ու սպասարկման ոլորտի օբյեկտները: Թաղամասում գտնվող այգիները ոռոգելու նպատակով բնակիչները կոյուղու կոլեկտորի վրա տեղադրել են ինքնաշեն փականային համակարգ, որը գիշերը փակվել է, և ջրաքանակը, որով բնակիչները կոյուղաջրերով ոռոգել են իրենց հողամասերը, տասնապատկվել է`կոյուղագծի ամբողջ հոսքն ուղղելով դեպի դաշտեր:

Դեպքից անմիջապես հետո նշված տարածք են այցելել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանն ու «Երևան Ջուր» ընկերության «Արևելք» շահագործման տնօրինության տնօրեն Կարապետ Օհանյանը: Արդեն հեղեղված դաշտեր ջրի հոսքը դադարեցնելու նպատակով բնակիչները թեև բարձրացրել են վահանային փականը, սակայն մինչ այդ, գտնվելով փակ վիճակում, այդ հատվածում կուտակված աղբը խցանում է առաջացրել խողովակաշարում, ինչն էլ իր հերթին արտակարգ իրավիճակի է հանգեցրել:

Հատուկ տեխնիկայի օգնությամբ բացվել է խցանված հատվածի բետոնե ծածկը և խցանման վերացման աշխատանքներն ընթացել են ջրի ուժեղ հոսքի պայմաններում: Զուգահեռաբար ապամոնտաժվել է ինքնաշեն կառուցված փականային համակարգը: Վթարը վերացվել և կոյուղագծի բնականոն աշխատանքը վերականգնվել է ժամը 15:00-ին: Օրեր առաջ նմանատիպ դեպք արձանագրվել էր նաև Շենգավիթ վարչական շրջանի Կարմիր բլուր կոչվող տարածքում, ուր առաջացած կոյուղագծի խցանումը դարձյալ բնակիչների ինքնագործունեության հետևանք էր: «Երևան Ջուր» ընկերության «Արևելք» շահագործման տնօրինության տնօրեն Կարապետ Օհանյանը մայրաքաղաքի ազգաբնակչությանը հորդորում է զերծ մնալ ինքնագործունեությունից, որը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ նախ և առաջ այդ, նաև այլ տարածքների բնակիչների համար:
Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031