Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյանը` ՀԱԿ-ի մասին. «Արդար կառավարող էին, թո’ղ 90-ականներին էլ կառավարեին»

Հոկտեմբեր 22,2014 16:46

«Ժողովրդի ցասումը բավարար է լինում, որպեսզի իշխանությունը ստիպված լինի հեռանալ»,- այսօր` հոկտեմբերի 22-ին, «Պոստ սկրիպտում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀԴԿ ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանը:

Սակայն նրա կարծիքով` չնայած այն հանգամանքին, որ հասարակության մոտ դժգոհություններն ավելանում են, այսօր Հայաստանում այդպիսի իրավիճակ չկա. «Հարցը նրանում է, թե ո՞վ է այսօր խոսում երկրին անհրաժեշտ փոփոխությունների մասին, եթե նախկին ՀՀՇ-ականները, որոնք այսօր ՀԱԿ են կոչվում, ես էլ հո իմ հիշողությունը չեմ կորցրե՞լ, չգիտե՞մ թե նրանք ինչպես են կառավարել: Միանգամից ինչպե՞ս փոխվեցին, ինչպե՞ս խելոքացան, ինչպե՞ս փոխվեց իրենց մտածելակերպը: Չկա այդպիսի բան, որ հիմա գան արդար կառավարեն, արդար կառավարող էին, թո’ղ 90-ականներին էլ կառավարեին»:

Արամ Սարգսյանը կարծում է, որ եռյակը սակարկություններ է անում իշխանության հետ: Նա հետաքրքիր է համարում` ինչո՞ւ այդ ուժերը իրենց հուզող հարցերը չեն բարձրաձայնել խորհրդարանում. «Մի տարի է անցել, այդ ի՞նչ հեղափոխական տրամադրությունների փոփոխություն եղավ իրենց մոտ: Եթե դա քաղաքական կոնյուկտուրա չէ, ապա պետք է հասկանալ կոնկրետ ի՞նչ ծրագիր են ուզում իրականացնել, բայց այդպիսի ծրագիր դեռեւս չկա: Եթե դուք պատրաստվում եք օլիգարխիան վերացնել, ինչպե՞ս է դա լինելու` իրենք իրե՞նց պետք է սնանկացնեն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031