Լրահոս
Օրվա լրահոսը

Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը հետաձգվեց

Հոկտեմբեր 22,2014 16:48

Այսօր ՀՀ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայանալիք` «Armenia Today» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը (նախագահող դատավոր՝ Ա. Մկրտչյան) հետաձգվեց: Այն նշանակվեց նոյեմբերի 10-ին:

Մեղադրող դատախազը այլ դատական նիստին մասնակցելու պատճառով չէր ներկայացել:

Հիշեցնենք, որ Արգիշտի Կիվիրյանի դեմ քրեական գործ է հարուցվել 2013-ի օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ` ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը):
Մասնավորապես, դեպքի վերաբերյալ ոստիկանության աշխատողը՝ դասակի հրամանատարը զեկուցագիր է ներկայացրել, թե ոստիկանության ավտոմեքենայի մեջ Կիվիրյանն իր նկատմամբ բռնություն է գործադրել: Այնինչ Կիվիրյանը Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրել էր.  «Ես եմ բռնության ենթարկվել, բայց իմ դեմ է քրեական գործ հարուցվել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031