Լրահոս
Օրվա լրահոսը

Ավանդույթը շարունակվում է՝ հայ դպրոցականը ոսկե մեդալ է նվաճել աստղագիտության օլիմպիադայում

Հոկտեմբեր 22,2014 17:47

ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդգար Վարդանյանը «Աստղագիտություն» առարկայի 19-րդ միջազգային օլիմպիադայում արժանացել է ոսկե մեդալի և ցուցաբերած լավագույն արդյունքի համար` ստացել հատուկ դիպլոմ: Օլիմպիադան տեղի է ունեցել 2014թ.-ի հոկտեմբերի 12-ից 21-ը Ղրղըզստանի Բիշկեկ և Չոլպոն-Ատա քաղաքներում, որին է թիվս Ռուսաստանի, Կորեայի, Հնդկաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Իտալիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ղրղըզստանի, Թայլանդի, Ուկրաինայի, Իրանի, Ղազախստանի և Մոսկվայի մարզի թիմերի, մասնակցել է նաև Հայաստանի դպրոցականների օլիմպիական թիմը: Օլիմպիադան անց է կացվել երեք փուլով` տեսական, գործնական և դիտողական:

Նշենք նաև, որ այս տարի հայ դպրոցակաները մասնակցել են նաև Ռումինիայի Սուչավա քաղաքում օգոստոսի 1-ից 11-ը տեղի ունեցած Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 8-րդ օլիմպիադային, որտեղ ֆիզմաթ դպրոցի սան Գևորգ Մարտիրոսյանը և ՀՊՃՀ հենակետային վարժարանի աշակերտ Արսեն Վասիլյանն արժանացել են արծաթե, իսկ ֆիզմաթ դպրոցի սաներ Վարդգես Մամբրեյանն ու Էդգար Վարդանյանը` բրոնզե մեդալների:

Ընդհանուր առմամբ անկախության տարիներին Հայաստանի դպրոցականները աստղագիտության օլիմպիադաներում արժանացել են 9 ոսկե, 9 արծաթե և 21 բրոնզե մեդալների:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031