Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ի ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ

Հոկտեմբեր 22,2014 23:13

Հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանի հանդիպումը Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ:

Լ. Զուրաբյանը ներկայացրեց Կոնգրեսի գնահատականները Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով եռյակի ձևավորման և գործունեության կարևորությունը Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման և արմատական փոփոխություններ անցկացնելու գործում:

Տեղի ունեցավ նաև մտքերի փոխանակում արտաքին քաղաքական հարցերի, մասնավորապես, հայ-վրացական հարաբերությունների հեռանկարների, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցում էր Վրաստանի փոխդեսպան Գեորգի Սագանելիձեն:

 

Հայ Ազգային Կոնգրես

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031