Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողի գործով առերեսում կլինի. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 23,2014 10:51

ՀՀ ազգային ժողովի անվտանգության պետ Կարեն Հայրապետյանը, մեր տեղեկություններով, օրերս հարցաքննվել է ՀՀ հատակ քննչական ծառայությունում՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում։ Նույն տեղեկություններով, հարցաքննվել է նաեւ «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանը։

Նշենք, որ հոկտեմբերի 7-ին ՀՀ գլխավոր դատախազը վերացրել էր «Ա1+»-ի լրագրողի հետ կապված միջադեպի փաստով քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ Հատուկ քննչական ծառայության որոշումը։ Դատախազը հանձնարարել էր լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցել. քրեական գործն ընդունվել է ՀՔԾ վարույթ։ Մեր հարցին, թե քրեական գործի շրջանակներում ձերբակալվածներ կամ կալանավորվածներ կա՞ն, թե՝ ոչ, ՀՔԾ մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանը պատասխանեց. «Քրեական գործի շրջանակներում ձերբակալված եւ կալանավորված անձինք չկան։ Նախաքննությունը շարունակվում է»։

Մեր տեղեկություններով, «Ա1+»-ի լրագրողի եւ ԱԺ անվտանգության պետի մասնակցությամբ շուտով սպասվում է նաեւ առերեսում։ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, առերեսումը կատարվում է այն դեպքում, երբ երկու անձանց ցուցմունքների միջեւ կան էական հակասություններ։ Չի բացառվում, որ այս գործով էական հակասությունը լինի ԱԺ անվտանգության պետի ժխտումը, թե նա լրագրողի վրա հարձակվել եւ նրա աշխատանքը խոչընդոտել է։ Հիշեցնենք, որ ԱԺ-ի անվտանգության պետի մասնակցությամբ այդ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ին, երբ Ազգային ժողովի գլխավոր մուտքի դարպասներին փակցված «Բարեւ Ռոբ» գրությամբ պաստառը պոկելու ժամանակ Կարեն Հայրապետյանը հարվածել է «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի ձեռքին եւ գցել նկարահանող սարքը։

Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031