Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Չախալյանն ի պատասխան Ասկերովի

Հոկտեմբեր 23,2014 14:24

Սկսում ես զարմանալ այս պարոնի անաստիճան լրբության վրա, այնպիսի տպավորություն է ստեղծվում , որ իրենք ոչ միայն Ադրբեջանում իշխանությունը ապօրինաբար չեն զավթել ,, այլև ստացել են Վրաստանի քաղաքացիների քվեները, մասնավորապես ջավախահայությանը…

Սթափվեք պարոնայք, մի գուցե ձեր կողմից վարձակալված Վրաստանի նախագահ Մ. Սաակաշվիլու վարձակալության պայմանագրի ժամկետը չի ավարտվել և խոստումները ևս 16 տարի գործելու է այն, սակայն նա չի կարողանալու իրականացնել իր խոստումները, մի մոռացեք փոխվել են Վրաստանի և նախագահը և կառավարությունը…

Նախ երկաթգծի Բաքու- Թբիլիսի- Կարս անվանումը կեղծ է, Թբիլիսի-Բաքու երկաթգիծ որպես այդպիսին մեկ դարից ավելի է գործում է, գուցե այդ բարձրագոչ անվանումը պետք է եկել , որպեսզի կարողանաք այդքան ահռելի գումարների մսխումը «օրինականացնել», բայց մի մոռացեք որ խոսքը երկաթգծի Կարս- Ախալքալաք հատվածի , Ախալքալաք-Կարծախ-Կարս հատվածի մասին է…Եվ եթե ձեզ հաջողվեց մի ողջ ժողովրդի ահաբեկելով, բանտարկելով ու գողանալով այդ ժողովրդի ունեցվածքը ինչ-որ մի կերպ կառուցել այդ հատվածը, ապա վստահ չե’ք կարողանալու մեր Մայր Հայրենիքի շրջափակումը ամրապնդել, խստացնել այդ ժողովրդի հաշվին:

Վրաստանի տարածքով անցնող և ոչ մի կոմունիկացիոն միջոցից օգտվելու արգելանք դնելու լիազորություն, առավել ևս իրավունք ադրբեջանական և ոչ մի պաշտոնյա չունի, անկախ նրանից թե ինչքան գումար են ծախսել նրանք:
Վստահ ՀՀ-ից Ջավախքի Կարծախ գյուղ եկող ցանկացած վագոն տեղ է հասնելու, եթե իհարկե այլ վագոններ կարողանան Կարծախ հասնել…

Եվ մի բան էլ մենք բոլորս լավ հիշում ենք, ծրագիրը սկսելուց առաջ երկուստեք հնչող հայտարարություններն ու հավաստիացումներն առ այն, որ ծրագիրը տարածաշրջանային է , նպաստելու է նրա խաղաղության ու կայունության ամրապնդմանը, ուղղված չէ երրորդ երկրների դեմ և նրանից կարող են օգտվել բոլոր ցանկացողները:

Երևում է ադրբեջանական իշխանությունները ոգևորվելով ծրագրի մոտալուտ ավարտի մասին լուրերից, մոռանալով որ աշխարհում իրենցից և թուրքիայից բացի այլ երկրներ էլ կան և կան խաղի կանոններ որոնք փոխելու համար իրենց նավթադոլարներն, անգամ հազարապատկվելուց հետո շատ քիչ կլինեն , թեվքները վերև քշտած նման հայտարարություններ են անում և դա ամենևին էլ էական չէ թե ինչ կալիբրի պաշտոնյայի բերանով…

«Խելքի աշեցեք» ինչպես կասեր մեծն Ջիվանին…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031