Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ գրքի ցուցահանդես Բեյրութում

Հոկտեմբեր 23,2014 15:56

Համազգային հայ կրթական և մշակութային միության «Վահե Սեթյան» հրատարակչատան նախաձեռնությամբ՝ ս. թ. հոկտեմբերի 14-21-ը Բեյրութում տեղի է ունեցել հայ գրքի ցուցահանդես, որին ներկայացված էին լիբանանյան, ստամբուլահայ և հայաստանյան հրատարակչությունների վերջին տարիներին հրատարակած առավել արժեքավոր գրքերը:

Հայաստանից ցուցահանդեսին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը, Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ, «Էդիթ Պրինթ» հրատարակչության տնօրեն Մկրտիչ Կարապետյանը, «Պրինթ ինֆո-Սարգիս Խաչենց» հրատարակչության տնօրեն Արամ Մեհրաբյանը, «Զանգակ» հրատարակչության գործադիր տնօրեն Էմին Մկրտչյանը, «Բուկինիստ» գրախանութների միավորման տնօրեն Խաչիկ Վարդանյանը, Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանի տնօրենի տեղակալ Մադլեն Հովսեփյանը: Ներկայացված էին Հայաստանում գործող շուրջ 20 հրատարակչությունների գրքեր:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր և ելույթով հանդես է եկել Լիբանանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը:
Ցուցահանդեսի ընթացքում տեղի է ունեցել քննարկումներ հայ գրքի տարածման նոր հնարավորությունների, գրքի միջոցով Հայաստան-Սփյուռք հարաբերությունների փոխհարստացման, հայոց լեզվի և ընթերցանության առջև ծառացած խնդիրների և այլ հարցերի շուրջ:

Հայաստանյան պատվիրակությունը այցելել է հայկական կրթական հաստատություններ, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն, հանդիպումներ ունեցել կրթական և մշակութային գործիչների հետ, ծանոթացել Բեյրութում և տարածաշրջանում հրատարակչական գործի զարգացումներին և առկա խնդիրներին: Հանդիպումների արդյունքում, բեյրութահայ համայնքը ամբողջական տեղեկություն է ստացել Հայաստանի հրատարակչական ոլորտի ձեռքբերումների, ապագա ծրագրերի վերաբերյալ, որոնցում զգալի տեղ են գրավում սփյուռքի պահանջներին համահունչ գրականության հրատարակման ծրագրերը:

ՀՀ մշակույթի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031