Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ բոլորը կհամաձայնեն իրենց հարազատին դիակիզարանում այրել

Հոկտեմբեր 23,2014 16:06

«Բոլորիս հայտնի է՝ Հայաստանում բնակչության գերակշիռ մասը քրիստոնյաներ են, եւ մեր կրոնը դիակիզումն ուղղակի սխալ է համարում եւ ես ինքս էլ դեմ եմ դիակիզմանը` որպես հայ քրիստոնյա, սակայն երկրում ապրում են այլ ազգի եւ կրոնի պատկանող մարդիկ, որոնք գուցե դրա կարիքը կունենան»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի, շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Աիդա Պետիկյանը:

Տիկին Պետիկյանը Հայաստանում դիակիզարանի կարեւորությունը տեսնում է ոչ միայն փոքրամասնությունների եւ այլ կրոնի դավանողների ցանկությունից ելնելով, այլեւ երկրում արտակարգ իրավիճակներ գրանցվելու ժամանակ. «Դիակիզարանի անհրաժեշտությունը հիմնականում նկատվում է այն ժամանակ, երբ երկրում արտակարգ իրավիճակ լինի եւ գրանցվեն զանգվածային մահացության դեպքեր, որից գերեզմանների ամբողջականությունն է խախտվում, դիակներ են հայտնվում երկրի մակերեսին եւ առաջանում են համաճարակային իրավիճակներ: Այսինքն` երկիրը բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության տեսանկյունից, արտակարգ իրավիճակների պայմաններում պետք է ունենա դիակիզարան: Ես նշում եմ դիակիզարան եւ ոչ թե դիակիզարաններ, քանի որ մեր մոտ դիակիզումը չի կարող կրել զանգվածային բնույթ»:

2006 թվականից երկրում գործում է հուղարկավորությունների կազմակերպման, դիակիզարանների եւ գերեզմանատների շահագործման մասին օրենքը, որն, ըստ Աիդա Պետիկյանի կամ պետք է կիրառել, կամ չեղյալ համարել:

Նա նաև նշեց, որ չնայած մեր երկրում դիակը հողին հանձնելը ոչ մի համաճարակային վտանգ չի ներկայացնում եւ ամեն ինչ կատարվում է պատշաճ մակարդակով, այնուամենայնիվ, ցանկացողներ կլինեն, որոնք իրենց հարազատի մասունքը մոխրի տեսքով կցանկանան երկրից դուրս հանել կամ պահել իրենց մոտ:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031