Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցները հայտնաբերել և արձանագրել են անտառխախտման նոր դեպքեր

Հոկտեմբեր 23,2014 16:28

ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի, պահպանության բաժնի աշխատակիցները սույն թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 18-ը հայտնաբերել և կազմել են անտառխախտման 7 արձանագրություն` 28 կանգուն ծառի ապօրինի հատման և 2 խմ վառելափայտի` անտառից ապօրինի դուրս բերման համար: Մասնավորապես` թիվ 013 անտառխախտման արձանագրությունը կազմվել է 27.09.2014թ «Հաղարծին» տեղամասի 9-րդ պահաբաժնում Աշոտ Ռազմիկի Մելիքջանյանի նկատմամբ /9 կանգուն ծառի ապօրինի հատում/, 014 անտառխախտման արձանագրությունը կազմվել է 10.10.2014 թվականին «Հաղարծին» տեղամասի 3-րդ պահաբաժնում Արման Արմենի Զաքարյանի նկատմամբ /3 կանգուն ծառի ապօրինի հատում/, թիվ 015 արձանագրությունը կազմվել է 13.10.2014թ «Գոշ» տեղամասի 5-րդ պահաբաժնում` անհայտ անձի կողմից ապօրինի հատված 6 կանգուն ծառի համար և 016-ը`  «Դիլիջան» տեղամասի 2-րդ պահաբաժնում` 16.10.2014թ Սամվել Հայկի Մնացականյանի կողմից ապօրինի հատված 5 ծառի համար, թիվ 017 անտառխախտման արձանագրությունը կազմվել է 16.10.2014թ. «Հաղարծին» տեղամասի 8-րդ պահաբաժնում` Սարգիս Բաբինյանի կողմից ապօրինի հատված 4 ծառի համար, 018 անտառխախտման արձանագրությունը կազմվել է 16.10.2014թ. «Դիլիջան» տեղամասի 10-րդ պահաբաժնում` Արմեն Համբարձումի Խանզադյանի նկատմամբ /ապօրինի հատված 1 ծառի համար/: 019 անտառխախտման արձանագրությունը կազմվել է Դավիթ Սոսի Խաչատրյանի նկատմամբ 17.10.2014թ.՝ «Դիլիջան» տեղամասի 8-րդ պահաբաժնում 2 /երկու/ խմ վառելափայտի ապօրինի դուրս բերման համար:

Նշված 7 անտառխախտման արձանագրություններն ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին:

Ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը կհաշվարկվի ՀՀ ԲՆ աշխատակազմի բնապահպանական տեսչության Տավուշի տարածքային բաժնի կողմից:

ՀՀ բնապահպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031