Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Ի՞նչ է հաջորդելու սահմանամերձ գյուղերում նախատեսված հարկային արտոնություններին

Հոկտեմբեր 23,2014 17:49

«Կարծում եմ, որ մենք կատարել ենք առաջին քայլը, և կլինի հաջորդական քայլերի շղթա»,-Aravot.am-ի հարցին` արդյոք համամի՞տ է այն կարծիքներին, թե սահմանամերձ գյուղերի բնակիչներին հարկային արտոնությունների տրամադրումը միայն բավարար չէ, պետք են համակարգային լուծումներ, այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսյան լարված օրերին, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ սահմանամերձ բնակավայրեր այցելությունից հետո, որոշում էր կայացվել, որ խորհրդարանական խմբակցությունները կառավարության հետ համատեղ պետք է նման նախագիծ ներկայացնեն:

Այժմ ՀՀ կառավարությունը միայնակ է ներկայացրել այդ նախագիծը: Սակայն ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը գտնում է, որ ոչ միայն հարկային արտոնություններ պետք է տալ, այլ համալիր ծրագիր ունենալ` ենթակառուցվածքների, սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման, պաշտպանական համակարգի ուժեղացման, նաեւ աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ:

Այս առիթով պարոն Դավթյանն ասաց. «Ոչ միայն Արծվիկ Մինասյանն, այլև մեր ընդդիմադիր գործընկերներ Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանն իրենց ելույթներում ևս բավականին կառուցողական ու հետաքրքիր գործնական առաջարկություններ են ներկայացրել: Դրանք նույնպես հետագայում տեղ կգտնեն գոնե քննարկումների սեղանի շուրջ»:

Մեր հստակեցմանը, թե ինքն է՞լ է կարծում, որ միայն հարկային արտոնությունները բավարար չեն, պարոն Դավթյանը պատասխանեց. «Դա առաջին քայլն է, դրան անպայման այլ քայլեր կհաջորդեն»:

Երբ Արտակ Դավթյանին խնդրեցինք հստակեցնել, թե Նիկոլ Փաշինյանի, կամ Հրանտ Բագրատյանի այդ ո՞ր առաջարկներն են քննարկելու, պատգամավորը հարցի պատասխանը հորդորեց ստանալ ՀՀ կառավարությունից. «Կառավարության համար է տեսանելի, թե ի վերջո, իրենք ինչ միջոցներ ունեն և որ պահին դրանք կարող են ուղղել կոնկրետ միջոցառումների»:

Արտակ Դավթյանը, անդրադառնալով ՀՀ կառավարության` այս հարցում գրանցված շտապողականությանը, նշեց, թե «դանդաղել ենք, ինչքան շուտ այդ օգնությունը հասնի սահմանամերձ գյուղերում տնտեսական գործունեությամբ զբաղվողներին, այդքան ավելի լավ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031