Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Հակոբյան. «Ալեք Ենիգոմշյանը ոչինչ չի ստել, դա ապացուցում է ոստիկանության տեսանյութը»

Հոկտեմբեր 23,2014 18:10

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Նախախորհրդարանի» անդամ Վարդան Հակոբյանը, անդրադառնալով հոկտեմբերի 19-ին Ալեք Ենիգոմշյանի հետ տեղի ունեցած միջադեպին , առաջարկեց ուշադիր դիտել ոստիկանության ներկայացրած տեսանյութը`

 

 

«Ցավո՜ք, ոստիկանությունը փոխանակ գնար այն ճանապարհով, որ պարզեր իրականությունը, գնաց իր որդեգրած ճանապարհով՝ փաստերի կեղծելու ճանապարհով: Ընդ որում՝ այդ զանցանքի կամ հանցանքի համար ոստիկանին շատ բան չէր սպասվում՝ ապացուցվելու դեպքում ընդամենը պատժվելու էր տուգանքով կամ առավելագույնը երկու ամիս կալանքով»:

Դիտելով տեսանյութը՝ նա նշեց, որ ոստիկանությունը  «Նախախորհրդարանի» հրապարակած տեքստի վրա ոստիկանությունը փորձել է այլ կերպ մեկնաբանել՝ իբրեւ թե «Նախախորհրդարանը» ապատեղեկատվություն է տարածել:  Նրա խոսքերով՝ ոչ մեկ չի կարող ապացուցել, որ ոստիկանության տեսանյութում ոստիկան է Ալեք Ենիգոմշյանին ուղեկցում մայթ. «Եթե մեկը կարող է այս կադրից ապացուցել, որ այդպես է, ես ուրախ կլինեմ: Այնտեղ երեւում է Ալեք Ենիգոմշյանը եւ քաղաքացիական հագուստով ինչ-որ մեկը, որը ուղեկցում է պարոն Ենիգոմշյանին դեպի մայթ»:

Վարդան Հակոբյանը նկատեց, որ ոստիկանությունը ամբողջությամբ չի տրամադրել իր կողմից նկարահանված տեսանյութը, որից պարզ կլիներ, թե վարորդին ինչպե՞ս են բերման ենթարկել, քանի՞ րոպե է տեւել, Ալեք Ենիգոմշյանը ինչքա՞ն ժամանակ է մնացել փողոցի բանուկ հատվածում. «Ալեք Ենիգոմշյանը ոչինչ չի ստել, եւ նրան թողել են միայնակ, անօգնական փողոցի բանուկ հատվածում, դա ապացուցում է ոստիկանության տեսանյութը»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031