Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդյոք կարո՞ղ ենք ակնկալել Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման որեւէ առաջընթաց». Գերմանիայի ԱԳ նախարար

Հոկտեմբեր 23,2014 18:18

Քիչ առաջ ավարտվեց Գերմանիայի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների ասուլիսը:

Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն ու ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպման ժամանակ քննարկել են Հայաստան- ԵՄ փոխհարաբերությունների, երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Գերմանիայի ԱԳ նախարարի խոսքով, թեեւ Եվրոպայի ուշադրության կենտրոնում այսօր Ուկրաինայի ճգնաժամն է, բայց դրանից արեւելյան մյուս գործընկերներին փորձում են չմոռանալ. «Եվրոպայում էներգիա ու ջանք չեն խնայում, որ նման ճգնաժամերի պատճառով արեւելյան այլ գործընկերներին մոռացության չմատնենք: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի հետ համագործակցությունը ու կարեւոր է՝ լավ հարաբերությունները գոյատեւեն ճգնաժամի ժամանակ ու դրանից հետո:  Հարգում ենք Հայաստանի որոշումները՝ այդ թվում ԵՏՄ, ՄՄ միանալու մասին որոշումը, բայց կարծում եմ, որ Հայաստանը դա խոչընդոտ չի դիտում Եվրոպայի հետ հարաբերությունները զարգացնելու համար»:

Անդրադառնալով Փարիզում նախատեսված Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպմանը՝ Գերմանիայի ԱԳ նախարարն ասաց.«Մեզ էլ է հետաքրքրում արդյոք կարո՞ղ ենք ակնկալել Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման որեւէ առաջընթաց: Այս կապակցությանբ որեւէ բան չենք կարող ասել, բայց տեսնում ենք՝ կոնֆլիկտի երկու կողմերն էլ են  պատրաստակամություն հայտնում քայլեր ձեռնարկելու հակամարտության կարգավորման հարցում»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031