Լրահոս
Օրվա լրահոսը

«Միսս Հայաստան 2002»-ը Հայաստանը կներկայացնի 2 միջազգային մրցույթում

Հոկտեմբեր 23,2014 19:26

«Միսս Հայաստան 2002» (հեղ.-3-5 տարեկանների շրջանում) տիտղոսը կրող 17-ամյա գեղեցկուհի Անյա Մովսեսյանը հաղթանակներով է վերադարձել Չեխիայում կայացած «Miss Princess of the world 2014» մրցույթից:

Անյան հրավեր է ստացել Հայաստանը ներկայացնելու Մալազիայում կայանալիք «Miss tourism international 2014» և 2015 թ. կայանալիք «Miss 7 Continent» գեղեցկության մրցույթներում:

«Համաշխարհային գեղեցկության և նորաձևության լիգայի» նախագահ Աշոտ Խաչատրյանը, ով «Mss princess of the world Armenia» մրցույթի ազգային փուլի կազմակերպիչն է, հնարավորություն ընձեռեց ինձ մասնակցել մրցույթին և այնտեղ ես ընդգրկվեցի լավագույն տասնյակում: Ասեմ, որ բավականին բարձր մակարդակով կազմակերպված մրցույթ էր և ժյուրիի կազմում ընդգրկված էին նաև տարբեր երկրների քաղաքական գործիչներ: Դրանից հետո հրավերք ստացա Հայաստանը ներկայացնել 2 միջազգային մրցույթում»,- ասել է նա:

Անյան ասել է, որ ինքը հպարտանում է իր ազգությամբ:«Իմ առաջին հաղթանակից հետո, երբ դարձա «Միսս Հայաստան 2002», ընտանիքով տեղափոխվեցինք ՌԴ և այնտեղ շատերին թվում էր, որ ես հայ չեմ ազգությամբ: Այնտեղ հաճախել եմ թատերական ստուդիա, նկարահանվել տարբեր գովազդային տեսահոլովակներում, սակայն միշտ էլ ասել եմ, որ հայ եմ և սիրում եմ իմ երկիրը»,– ասել է նա:

«Վեց տարի անց վերադարձել ենք Հայաստան և այստեղ նկարահանվել եմ սերիալում, գեղարվեստական ֆիլմում՝ մարմնավորելով գլխավոր հերոսուհու դերը, նկարահանվել եմ գովազդային հոլովակներում, իսկ Աշոտ Խաչատրյանի հետ ակտիվ համագործակցության շնորհիվ հնարավորություն ունեցա մասնակցել նաև այս գեղեցկության մրցույթին »,- պատմել է նա։

IMG_2629

 

Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունի մրցույթից և ի՞նչն է կարևորում՝ մասնակցությունը, թե՞ հաղթանակը, Անյան պատասխանել է. «Իհարկե, հաղթանակը հաճելի կլինի, Հայաստանի ցանկացած հաղթանակ անկախ բնագավառից, հաճելի է, սակայն եթե անգամ միայն իմ հայրենակիցները հպարտություն զգան, որ Հայաստանը ներկայացնում եմ այդ մրցույթում, ինձ համար բավարար կլինի»:

Հարցին՝ տարածված կարծիք է, որ գեղեցկության մրցույթներում կարևոր ոչ թե գեղեցկությունն է, այլ քաղաքականությունը, Անյան պատասխանել է, որ անկախ ամեն ինչից, բոլոր երկրները, նաև փոքր, իրենց տեղն ունեն նման մրցույթներում, և ինքը հավատում է, որ «ամեն ինչ հնարավոր է»:

Ալբերտ ԱՍՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031