Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիայի՝ զրո խնդիրների քաղաքականությունը բերում է զրո արդյունք». Էդվարդ Նալբանդյան

Հոկտեմբեր 23,2014 20:52

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, թե «1915թ. իրադարձությունները ուսումնասիրելիս պետք է հիմնվել Թուրքիայի գրադարանների եւ արխիվների նյութերի վրա», որտեղ նշվում է, թե Ցեղասպանությունը իրագործվել է ոչ թե թուրքերի կողմից, այլ այն իրականացվել է թուրքերի դեմ:

«Տարօրինակ է, որ Ցեղասպանությանը վերաբերող թուրքական գրադարաններում եւ արխիվներում գտնվող նյութերն իրենց բովանդակությամբ էականորեն տարբերվում են  աշխարհի արխիվներում եւ գրադարաններում գտնվող նյութերի բովանդակությունից։ Եթե Թուրքիայում որոշում կայացնողները հիմնվում են այդ կարգի նյութերի վրա, ապա իրենց հռչակած զրո խնդիրների քաղաքականությունը բերում է զրո արդյունքի»,- այսօր ԱԳՆ-ում ասուլիսի ժամանակ ասաց նախարարը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031