Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիահերձարան»-ը` «Հայարտում»

Հոկտեմբեր 23,2014 22:04

«Եթե ունեմ միտք եւ 21-րդ դարում` ֆոտոխցիկ, ապա ես դրանք կիրականացնեմ խցիկի միջոցով»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց 20-ամյա Մերի Խաչատրյանը, որը հագուստի մոդելավորմանը զուգահեռ` զբաղվում է ֆոտոլուսանկարչությամբ: Մերի Խաչատրյանը ստեղծագործում է մանկուց, իսկ ֆոտոլուսանկարչությամբ զբաղվում է արդեն 2 տարի:

cucahades-2

Այսօր  «Հայարտ» մշակութային կենտրոնում Մերի Խաչատրյանը մեկտեղել էր  իր եւ եւս 11 լուսանկարիչների գործեր:

cucahandes

«Այն, որ քո միտքը կարողանում ես իրականացնել տեսախցիկի միջոցով, դա յուրօրինակ հաճույք է: Այսօր հանդիսատեսին ներկայացել եմ «դիահերձարան»  շարքով, որի միջոցով,  փորձել եմ հանդիսատեսին փոխանցել թեթեւություն, պարզություն: Կարծում եմ, որ մարդու ընկալման համար ամենապարզը դա ամենաբարդն է, երբ ներկայացնում ես իր թեթեւությամբ»,-ասաց մեր զրուցակիցը:

Մերիի ցուցահանդեսը  «Մի քառակուսի մետր, մի աշխարհ» խորագրով է:
Նրա մեկնաբանմամբ, 11-ը նրա համար սիմվոլիկ թիվ է եւ ցուցահանդեսի 11 ֆոտոնկարչի ընտրությունը պատահական չէ. «Ես ցուցահանդեսը ամփոփել եմ այդ մի քանի բառով եւ անընդհատ ոգեշնչվում եմ իմ մտքերից»:

cucahandes-1

Մերին սովորում է գեղարվեստի ակադեմիայում հագուստի մոդելավորման բաժնում, սիրում է տարբեր ձեւերով արտահայտել իր մտքերը` նորաձեւության, ֆոտոյի, ճարտարապետության միջոցով:

Ցուցահանդեսին մասնակցում էին տարբեր ժանրերով ներկայացած լուսանկարիչներ:

Սոնա Անդրեասյանը, որը Ազգային ֆիլհարմոնիկի լուսանկարիչն է, երաժշտությունը համապատասխանեցնում է շարժումների հետ, իսկ մասնակիցներից Տիգրանը նկարները սիրում է արտահայտել կերպարների համեմատականով` երեխա, որը ապրում է համեստ պայմաններում եւ երեխա, որը ապահոված է եւ ոչնչի կարիք չունի:

Երեխաների կերպարին անդրադարձել է նաեւ մասնակիցներից Ասյան, որը  մայրանալուց հետո ավելի մեծ ուշադրություն է դարձրել երեխաներին եւ սկսել է նկարել միայն երեխաներին:

 

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայ Արտ says:

    Հայ Արտ մշակութային կենտրոնում այժմ գործում է 11 երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդեսը: Այն առանձնանում է ասելիքի թե’ բովանդակությամբ, թե’ ինքնատիպ մատուցմամբ: Ցուցահանդեսը ներկայացնում է այսօրվա երիտասարդի խիզախ մտածողությունը:
    <>ի կայքում ուսանողուհի Անուշ Մաթևոսյանը բավականին հետաքրքիր մոտեցումով է մեկնաբանում ցուցահանդեսը: Սակայն անհասկանալի է,թե ինչու է իր դրական հոդվածը վերնագրել «Դիահերձարան»-ը` «Հայ Արտ -ում», միգուցե դա չիմացության կամ լրագրողական փորձի պակասից է, մինչդեռ ցուցահանդեսը գործում է շատ հետաքրքիր խորագրի ներքո. <>:
    Մաղթում ենք Անուշին հաջողություններ լրագրության ասպարեզում և զգոնություն. վերջինս շատ կարևոր է լավ լրագրող դառնալու համար:
    Շնորհակալություն հոդվածը պատրաստելու և հրապարակելու առիթով

    Հարգանքներով՝ Հայ-Արտ լրատվական ծառայություն

  2. Հարգելի Հայ-Արտ լրատվական ծառայություն, նախ հայտնենք, որ Անուշ Մաթեւոսյանը վաղուց արդեն ուսանող չէ, եւ փորձի պակաս էլ չունի: Ինչ վերաբերում է հոդվածի վերնագրին, ապա չիմացության խնդիր չկա, նյութի հեղինակն այդպես է հարմար գտել: Վերնագիրը ոչ մի բացասական ազդեցություն չի թողնում, ընդհակառակը, մեծ հետաքրքրություն է առաջացնում ընթերցողների շրջանում, հատկապես, որ դիահերձարան բառը վերցված է չակերտների մեջ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031