Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է 15-ամյա աղջկա առեւանգման իրական պատճառը

Հոկտեմբեր 24,2014 15:30

Թամարայի մայրը կասկածներ ունի,
որ աղջկան առեւանգել են ժառանգությունը կիսելու համար

Հոկտեմբերի 20-ին զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում տեղեկատվություն տարածվեց 8-րդ դասարանցի աղջկա՝ Թամարա Խաչատրյանի առեւանգման մասին: Նշվում էր, որ աղջկա եղբոր ընկերները Թամարային կապկպած վիճակով տեղափոխել են անհայտ վայր, հորը սպանելու սպառնալիքներ հնչեցրել եւ նույն վիճակով վերադարձրել են: Սակայն ավելի ուշ տեղեկություն տարածվեց նաեւ, որ աղջիկը իր վրա ուշադրություն գրավելու համար կազմակերպել է իր առեւանգումը եւ այն բարդել խորթ եղբոր վրա: Երեկ «Առավոտի» հետ զրույցում աղջկա մայրը՝ Անգին Խաչատրյանը, հերքեց այն լուրերը, թե իր աղջիկը բեմականացրել է իր առեւանգումը:

«Ո՞նց կարող է աղջիկ երեխան մտնի նկուղ, իրեն կապկպի կամ էլ կապկպված հայտնվի փողոցում: Դուք դա խելքին մո՞տ եք համարում: Նա մինչեւ հիմա շատ վախեցած է: Ով մոտենում է մեր տուն, ասում է՝ Արսենը եկավ, տանելու է ինձ, Արսենը եկավ, տանելու է ինձ: Մենակ էդ երկու բառն է արտասանում»,- ասում է Թամարայի մայրը՝ հավելելով, որ աղջկան ինչ-որ դեղ են ներարկել, ինչից հետո Թամարայի մոտ հիշողության կորուստ է նկատվում: Տիկին Անգինը նաեւ նշեց, որ աղջկա առեւանգման իրական պատճառն իրենց հայտնի չէ: Ըստ նրա՝ հավանաբար, խնդիրը վերաբերում է ժառանգությունը կիսելուն:
Աղջկա հայրը՝ Վաչագան Խաչատրյանն էլ մեզ հետ զրույցում հավելեց, որ, եթե որդին խնդիր ունի իր հետ, պետք չէ անչափահաս երեխայի միջոցով պարզել այն. «Թող ինձ դիմի, հասկանանք՝ ինչն է պատճառը: Երեխային առեւանգելով ու վախեցնելով հարցին լուծում չի տրվի»:

Նշենք, որ Արսենը Վաչագան Խաչատրյանի որդին է առաջին ամուսնությունից: Դրանից հետո Վաչագանը նորից է ամուսնացել եւ այժմ բազմանդամ ընտանիքի հետ ապրում է «Հույսի ավան» թաղամասում՝ սոցիալապես անապահով պայմաններում:

ՊԵՐՃՈՒՀԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031