Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին տեղում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիմն է

Հոկտեմբեր 24,2014 17:58

23-րդ մարզական խաղերի և Ազգային ժողովի գավաթի խաղարկության քաղաքային փուլերի հաղթողներին պարգևատրելու մասին

ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված 23-րդ մարզական խաղերի Երևանի քաղաքային փուլում մայրաքաղաքի դպրոցների աղջիկների ու տղաների 16 թիմ 9 մարզաձևերում պայքարել է հաղթողի կոչման և հանրապետական փուլ անցնելու համար:

Ընդհանուր արդյունքներով առաջին տեղում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիմն է: Երկրորդ և երրորդ մրցանակային տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Շենգավիթ և Դավթաշեն վարչական շրջանի դպրոցների թիմերը: Նշենք, որ յուրաքանչյուր թիմ կազմված է եղել 3 անդամից:

Երևանի քաղաքապետի մրցանակները և խրախուսական նվերները թիմերին հանձնել է քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

Քաղաքապետի անունից շնորհավորելով թիմերին և դպրոցների տնօրեններին՝ Գայանե Սողոմոնյանը նորանոր հաջողություններ է մաղթել ինչպես մարզական, այնպես էլ դպրոցական այլ առաջնություններում:

Ի դեպ քաղաքային փուլում հաղթող ճանաչված թիմերը մրցանակային տեղեր են զբաղեցրել նաև մրցույթի հանրապետական փուլում: Աղջիկների թիմը 12 մրցույթներում՝ վոլեյբոլ, բասկետբոլ, ձեռքի գնդակ, սեղանի թենիս, աթլետիկա, լողափնյա վոլեյբոլ, բադմինտոն և տղաների թիմը՝ բասկետբոլ, ձեռքի գնդակ, աթլետիկա, ֆուտբոլ, բադմինտոն մարզաձևերում գրավել են առաջին տեղն ու դարձել հանրապետության չեմպիոններ: Վոլեյբոլ և լողափնյա վոլեյբոլ մարզաձևերից ևս տղաների թիմերը հաջողություն են գրանցել գրավելով երկրորդ տեղը: Իսկ տղաների սեղանի թենիսի թիմը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:

Միջոցառման շրջանակում ամփոփվել է նաև ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկության քաղաքային փուլը, որին մասնակցել են մայրաքաղաքի բոլոր դպրոցների 1-6-րդ դասարանների աշակերտները: Մրցանակային տեղերի քանակով աչքի են ընկել Երևանի հ. 155 և 194 դպրոցները: Ի դեպ, ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկությանը թիմային հաշվարկով հանրապետական փուլում Երևան քաղաքի 4-6-րդ դասարանների թիմերը գրավել են երրորդ տեղը:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031