Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղ և անվտանգ ծառայություն հայրենիքի պաշտպաններին

Հոկտեմբեր 24,2014 20:02

Հոկտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային այցով եղել է 4-րդ բանակային զորամիավորման ենթակայության զորամասերից մեկում:

Պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանը շրջայց է կատարել զորամասի տարածքում, զրուցել է զինաձնակազմի հետ, հետաքրքրվել զինծառայողների առօրյայով, սոցիալ-կենցաղային պայմաններով, ստուգել է նրանց պարտականությունների և մարտավարամասնագիտական գիտելիքների իմացության մակարդակը:
Այցի շրջանակում Սեյրան Օհանյանը եղել է զրահատեխնիկայի նորոգման բազայում, զրահատանկային տեխնիկայի պահպանման պահեստներում, հետևել է ընթացիկ աշխատանքներին, հրամկազմի հետ քննարկել է առկա խնդիրները, ինչպես նաև ստուգել է նախորդ այցերի ժամանակ տրված ցուցումների կատարման ընթացքը: Պաշտպանության նախարարին են ներկայացվել զորամասի հիմնավոր վերակառուցման աշխատանքները:

SIP_7894-copy

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնակցել է նաև նոր ու բացառիկ հնարավորություններով ավտոհավաքակայանի բացման հանդիսավոր արարողությանը:
Սեյրան Օհանյանի շրջայցը համընկել է մարտական հերթապահության մեկնող ստորաբաժանումների ստուգատեսի հետ: Ելույթ ունենալով շարահրապարակում շարված զինծառայողների առջև և շնորհավորելով նոր ավտոհավաքակայանի բացման ու մարտական հերթափոխի ստանձնման կապակցությամբ` պաշտպանության նախարարը սպաներին ու զինվորներին մաղթել է խաղաղ և անվտանգ ծառայություն: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ մարտական հերթափոխի ճշգրիտ իրականացումը մարտական խնդրի կատարման կարևորագույն բաղադրիչներից է, ինչը պետք է քաջ գիտակցի հայրենիքի սահմանների պահպանությունն ստանձնող յուրաքանչյուր զինծառայող:

Սեյրան Օհանյանը զինծառայողներին է ներկայացրել նաև զինված ուժերում կատարվող բարեփոխումները, խոսել է հրամանատար-զինվոր փոխհարաբերությունների, հակառակորդի որդեգրած ագրեսիվ ու մտացածին քաղաքականության մասին:
Շրջայցի ավարտին պաշտպանության նախարարը տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ:

 

ՀՀ պաշտպանության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031