Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեւոնի դրոշի անվան տակ ժողովրդին փուռը տվեցին, հիմա նորի՞ց են տանում»

Հոկտեմբեր 24,2014 20:59

Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը վստահ է՝ եռյակի հաջողությունները ժողովրդի հաջողությունները չեն դառնալու:

«Եթե նույնիսկ նման գործողությունների գնան ու հասնեն հաջողությունների, դա կլինի Գագիկ Ծառուկյանի, ԲՀԿ-ի, եռյակի հաջողությունը, բայց ոչ երբեք ժողովրդի հաջողությունը: Որովհետեւ այսօրվա իշխանությունները, որ ժողովրդին  հասցրել են այս չքավոր վիճակին, այդ եռյակ կոչեցյալը անմասն չի եղել: Բոլորս գիտենք՝ ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի կուսակցությունն է, բոլորս գիտենք՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի արածները, եռյակ ասածը դիտարկում եմ կուսակցությունների առաջնորդներով: Եթե հիմա ներսում ինչ-որ խմորումներ են գնում, ժողովրդին դրանից ոչ մի օգուտ: Զարմանում եմ՝ միամիտ մարդիկ ոգեւորվում են ու միանում, բայց ինչի՞ն են միանում, ի՞նչ կարգախոսի»,- Aravot.am-ին ասաց պարոն Սարուխանյանը:

Նա եռյակի գործունեությունը, այսօրվա հանրահավաքի ժամանակ հնչեցրած ելույթներն ու հայտարարությունները համարում է իշխանության գրած սցենարով բեմադրություն.«Լուրջ քաղաքական նպատակներ եռյակի կողմից չեմ տեսնում»:

Հիշեցնենք, որ այսօր մի խումբ ազատամարտիկներ պատրաստակամություն են հայտնել եռյակի հանրահավաքից հետո նստացույց սկսել Ազատության հրապարակում, ինչը կանխեց ԲՀԿ առաջնորդը: Այս կապակցությամբ պարոն Սարուխանյանն ասաց, որ տեղյակ չէ՝ ազատամարտիկների ինչ խումբ է նստացույցի մասին հայտնել.«Բնական է, որ չէին թողնի նստացույց: Տեսել ենք էլի, Լեւոնի դրոշի տակ «Մարտի 1» արեցին, անունը դրեցին տնային կալանքի մեջ է, ամեն ինչ մարեց: Մի անգամ ժողովրդին տարել, փուռը տվել է, հիմա երկրորդ անգա՞մ են տանում, նորից նույն քա՞յլն են անում»:

ԲՀԿ առաջնորդի հայտարարությանը, թե «մայդանի կոչ չեն անում, բայց դրա այլընտրանքը չպետք է լինի լճացումը», ազատամարտիկը ի պատասխան հարցրեց՝ բա ինչի կոչ են անում. «Այդ փոփոխությունների համար դուրս եկող այդ նույն Ծառուկյանը համապետական ընտրությունների ժամանակ իշխանությունների հետ քվոտավորված փող էր բաժանում: Ինչո՞ւ էր ժողովրդին իշխանությունների հետ հասցնում այդ վիճակին, ստրկությանը սովորեցնելուն: Հիմա Ծառուկյանն ասե՞լ է, որ ներողություն է խնդրում ընտրակաշառք բաժանելու համար: Միայն ասում է՝ այլընտրանք ենք, այսինքն` ժողովուրդ ջան դու որոշի ընտրակաշառքը ինձանի՞ց, թե՞ ՀՀԿ-ից կվերցնես: Արմատական փոփոխություն չի առաջարկում, մենակ ասում է՝ երկրի վիճակը վատ է, հա բոլորն էլ գիտեն՝ վատ է: Բայց ի՞նչն է փոխելու, չի ասում: Ես կոնկրետ տվյալներ ունեմ, որ մարդիկ ԲՀԿ-ականներին պատկանող փուռում են աշխատում, իրեն կոնկրետ ասել են՝ վաղը չորս հոգու կտանես հանրահավաքի… էդ մասսան հեղափոխական մասսա՞ է »:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կլասիկ կարուսել է: Ժողովրդի տեղը լինեմ, բոլորից էլ կխռովեմ, որ սկսեն վախենալ: Թե չէ էստեղ էնտեղ են անում, պայքարի գաղափարը վարկաբեկում:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031