Լրահոս
Օրվա լրահոսը

Մովսեսի ֆիզկուլտուրայի ուսուցիչը դանակով հարվածել է համագյուղացուն

Հոկտեմբեր 24,2014 22:33

Օրերս  Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես  գյուղում  միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Արմեն Ավալյանը դանակով  հարված է հասցրել  համագյուղացի Անդրանիկ Այդյանի հետույքին: Մովսեսի գյուղապետ Արարատ  Ավալյանը հայտնեց, որ Անդրանիկը  Արմենից մեծ է 2 տարով, նրանք ինչ-որ հարցի շուրջ վիճել են, որին հետեւել է դանակահարությունը:

Գյուղապետն ասաց, որ թեեւ դանակահարողը ուսուցիչ է, սակայն կատարվածը դպրոցի հետ առնչություն չունի, դեպքի մասնակիցները 22-24 տարեկան  են: Համայնքի ղեկավարի խոսքերով՝ իր որդին Արմեն  Ավալյան անուն-ազգանուն է կրում, սակայն  կատարվածի հետ կապ չունի, նա շուրջ մեկ տարի ծառայում է հայրենիքի  հեռավոր սահմանագոտում: Դանակահարող ուսուցիչը համայնքի ղեկավարի հեռավոր ազգականն է:

Դեպքի կապակցությամբ ոստիկանությունը քննություն է կատարում:

 

Ոսկան Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031