Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետի գնահատականը` հայկական, թուրքական ու չինական տրիկոտաժներին. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 24,2014 23:12

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գյումրիում էր ՀՀ-ում Ղազախստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը: Նա հանդիպեց Շիրակի գեներալ  մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի  հետ, որտեղ և քննարկվեցին հնարավոր  համագործակցության ոլորտները: Շիրակի մարզպետը  առաջարկեց ուշադրություն դարձնել Գյումրու տրիկոտաժին:

Նա ասաց, որ իր տվյալներով, այժմ Թուրքիայում 43 հազար  ձեռնարկություններ են գործում տեքստիլ արդյունաբերության ոլորտում, նրանց արտադրանքը սպառվում է  նաև ԱՊՀ երկրների տարածքում: Սակայն, թուրքականի որակը,  ըստ մարզպետի,  մի փոքր ավելին է, քան չինականինը, իսկ հայկականը բարձր որակ ունի այս երկուսի հետ համեմատ: Խոսվեց նաև կոշիկի արտադրության ոլորտում համագործակցության  մասին: Դեսպանը իր հերթին խոսեց այն  մասին, որ Եվրասիական տնտեսական միությունը ավելի մեծ հնարավորություններ կտա նմանատիպ  համագործակցության:

Նա նշեց նաև, որ Թուրքմենստան-Ղազախստան-Իրան-Պարսից ծոց երկաթուղու կառուցումը, որը շահագործման կհանձնվի դեկտեմբերի 3-ին, նույնպես կնպաստի  Հայաստանի հետ ապրանքաշրջանառության  ծավալի մեծացմանը:

Մանրամասները`  տեսանյութում: 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031