Լրահոս
Օրվա լրահոսը

200 մետր երկարությամբ անվտանգության պատ՝ Չինարիի դպրոցականների համար

Հոկտեմբեր 24,2014 23:45

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանից տեղեկացանք, որ կառավարության  պահուստային ֆոնդից  88 միլիոն դրամ է  հատկացվել Բերդի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերում շինարարության համար: Այդ գումարից  43 միլիոն դրամ է հատկացվել  Այգեձոր համայնքում  2.6 կմ   երկարությամբ ոռոգման ջրագծի  շինարարության, եւս 20 միլիոն դրամ՝ այդ ջրագծի հենապատի,գաբիոնների կառուցման համար: 14 միլիոն դրամ է  տրվել  ադրբեջանական գնդակոծություններից Չինարիի աշակերտներին  զերծ պահելու, դպրոց տանող ճանապարհին 200մ  երկարությամբ անվտանգության պատ կառուցելու նպատակով: Եվս 6 միլիոն դրամ տրվել է  Չինարիի  դպրոցի պատուհաններում պաշտպանիչ  պատ կառուցելու համար:

Մնացած գումարը տրվել է «Հայնախագիծշին» կազմակերպությանը՝ նշված շինարարական աշխատանքների համար նախագծային   փաստաթղթեր պատրաստելու նպատակով: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հայտնեց, որ իր պաշտոնավարման  օրից 2014թ. մայիս 15-ից  մինչ այժմ Տավուշի մարզում 364 միլիոն դրամի շինարարական աշխատանքներ են կատարվել:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031