Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակ Սադոյան. «Հայաստանում ստեղծվում է երկկուսակցական համակարգ»

Հոկտեմբեր 25,2014 18:02

Արշակ Սադոյանը այդ գործընթացը վտանգավոր է համարում:

«Արդեն տարուց ավելի է՝ գործընթաց է գնում, որն անընդունելի է  մեր ժողովրդի համար»,- այսօր՝ հոկտեմբերի 25-ին, «Զարկերակ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը:

Նրա խոսքերով՝ այդ գործընթացի իմաստն է ընդդիմությանը դարձնել արհեստական կամ էլ իշխանության հետ համագործակցող օղակ եւ ստեղծել մեկը մեկին փոխարինող երկու քաղաքական ուժ: Անկախ նրանից, թե որ մի ուժն է լինելու իշխանության, այդ ուժերը տանելու են նույն գիծը. «Ես ի նկատի ունեմ փորձել Հայաստանի քաղաքական դաշտում ձեւավորել երկու կուսակցություն՝ Հանրապետական կուսակցություն եւ Բարգավաճ Հայաստան: Իսկ մնացած բոլորը կլինեն ոչ իրական կուսակցություններ կամ կմիավորվեն այդ երկուսից մեկի հետ: Կստեղծվի այսպես կոչված երկկուսակցական համակարգ»:

Պարոն Սադոյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության եւ բազմակարծության համար ավելի մեծ վտանգ չի կարող լինել, քան Հայաստանի քաղաքական դաշտը տրամադրել գրեթե նույն կուսակցություններին, որոնք որեւիցե գաղափական հենքով հանդես չեն գալիս. «Արհեստական եմ համարում, երբ Հանրապետականի մասին ասում են նժդեհյան կուսակցություն, իսկ Բարգավաճ Հայաստանը դա էլ չունի: Եվ այս պայմաններում օլիգարխների շահերի պաշտպանության կուսակցություններով ստեղծել երկու կուսակցություններով քաղաքական դաշտը կարգավորող պետություն՝ դա շատ վտանգավոր է»:

Նա համարում է, որ ուրբաթ տեղի ունեցած ԱԺ ոչ իշխանական եռյակի հանրահավաքը դրա օրինակն էր. «Երբ որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որ ղեկավարման որեւէ հավակնություններ չունի, որ «շեֆը» պետք է վերջում խոսի, նա էլ կասի ամեն ինչ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031