Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակ Սադոյան. «Գագիկ Ծառուկյանը շտաբներ է բացում չվճարված հարկերի հաշվին»

Հոկտեմբեր 25,2014 19:23

Արշակ Սադոյանի խոսքերով՝ Ազատության հրապարակը սեփականաշնորհել են մարդիկ, որոնք ուզում են՝ ազատություն չլինի:

«Խայտառակ էր, երբ որ Բարգավաճ Հայաստան կուսակցության ծրագրային ելույթը կարդաց Գագիկ Ծառուկյանը»,-այսօր՝ հոկտեմբերի 25-ին, «Զարկերակ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը:

Նա նշեց, որ իր խոսքի առաջին մասում Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը իրեն գովեց, իսկ հետո սկսեց ուրիշի գրած թղթից կարդալ. «Ելույթի մի մասը իր խոսքն էր, եւ դրա մեջ որեւիցե նոր եւ հետաքրքիր բան չկար, միայն ինքնագովություն էր, իսկ երկրորդ մասը, որտեղ մեկ-երկու իբրեւ թե ինչ-որ բան կար ասելու, ուրիշի կողմից գրված թուղթն էր, որը ինքը մեծ դժվարությամբ էր կարդում»:

Նա կարծում է, որ Հայաստանում բազմակարծության դեմ են պայքարում, եւ Ազատության հրապարակը սեփականաշնորհել են այն մարդիկ, որոնք պնդում են, որ ազատություն չլինի: Անդրադառնալով Գագիկ  Ծառուկյանի հայտարարությանը, թե հանրապետության տարածքում շտաբներ են բացվելու՝ Արշակ Սադոյանն ասաց. «Գագիկ Ծառուկյանը, չվճարված հարկերի հաշվին, շտաբ է բացելու, մարդկանց աշխատավարձ է տալիս, հեռախոս է տալիս, ասում է՝ ձեր գործը հետեւյալն է՝ հարեւաններին ասեք, որ Բարգավաճ Հայաստանը լավն է, եւ լավ կլինի, որ անդամակցեք: Դրա համար ծախսվում է մեր ժողովրդից վերցված փողերը: Այդ ինչպե՞ս է լինում, որ Երեւանի պետական համալսարանը ավելի շատ հարկ է մուծում պետությանը, քան թե «Մուլտիգրուպի» ինչ-որ կազմակերպություն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Արտակ says:

    Ինչքան մոռացված ու անկապ դեմքեր կան, որոնց այսօր որևէ մեկը չի հիշում, հայտնվել են ու ուզւոմ են ջրի երեսին երևալ Եռյակին ու Ծառուկյանին փնովելով. ամոթ ա դա. ի վերջո, նույն Սադոյանը միշտ քննադատել ա իշխանություններին, ու էսօր հանկարծ հայտնվեց ու Եռյակից ա խոսում. մի երկու կոպեկ փող են շպրտել երեսին, որ դա անի ու չի էլ ամաչում. բոլորը ծախվել են իշխանություններին 30 արծաթով

  2. Արա says:

    Առաջին նախագահը հենց սրա ու սրա նմաններին ի նկատի ուներ ՝լուսանցքում հայտնվածների մասին խոսելիս:

  3. Վահան says:

    Վերակենդանացա՞ր սադոյան:

  4. karen says:

    Նախագահը ,որ իր տեղում լիներ վաղուց Ծառուկյանն ու իր խնամի Աբրահամյանը թալանի համար կալանավորված կլինեին:Ամեն մեկը մեր երկրի բյուջեի չափ փող ունի,էդ որտեղից-թալանից, մենաշնորհից,հարկեր չվճարելուց:Պետության մասին են խոսում,բայց 2-ն էլ ամենամեծ ավազակներն են:Ձեր ինչին է պետք նախագահի կամ վարչապետի աթոռը-որ ամբողջ Հայաստանը դարձնեք ձեր սեփականությունը, ոնց որ Կոտայքի ու Արարատի մարզերը ու Երևանի կեսն եք սեփականացրել:Հեռացեք էս երկրից ու ժողովրդից,դուք ոչ մի լավ բան չեք կարող անել ժողովրդի համար:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031