Լրահոս
Օրվա լրահոսը

Նիլս Մուժնիեկսը հիասթափված է Ադրբեջանից. Haqqin.az

Հոկտեմբեր 25,2014 20:33

Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մուժնիեկսին հիասթափեցրել է լուրը, որ ադրբեջանցի քաղբանտարկյալներ Լեյլա Յունուսի և Ինթիգամ Ալիևի կալանքները երկարաձգվել են. հայտնում է «Հաքքին.ազ»-ը՝ հղում անելով «Թուրան»-ին:

«Բոլոր այս հարցերը ես քննարկել եմ գլխավոր դատախազ Գարալովի և արդարադատության նախարար Մամեդովի հետ՝ ընգծելով, որ Լեյլա Յունուսին անհրաժեշտ է ազատ արձակել՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը, բայց ամեն ինչ հակառակը տեղի ունեցավ», – ասել է Մուժնիեկսը՝ ամփոփելով Բաքու կատարած այցը:

Հանձնակատարը նշել է, որ պաշտոնատար անձնաց հետ հանդիպումների ժամանակ խոսել են իրավական հարցերից, իրավապաշտպաններին անհիմն կալանքի տակ պահելու  և մարդու իրավունքների վերաբերյալ Եվրոդատարանի որոշումներից:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031